ll1

Առողջ հոգում, առողջ մարմին. Ֆիզիկական ակտիվությունը՝ առողջ ապրելու բանաձեւ

Առողջ ապրելակերպն այսօր չի սահմանափակվում միայն ճիշտ սննդակարգին հետեւելով, ֆիզիկական ակտիվ կյանք վարելով, կամ արատավոր սովորույթներից ձերբազատվելով, օրինակ ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործում եւ այլն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հասարակությանը վարել ֆիզիկապես ակտիվ կյանք եւ քաշի վերահսկումը ուղեկցել կանոնավոր մարզումներով և առողջ ապրելակերպի մյուս բաղադրատարրերով։

Եվ ինչպես ասել է Ադդիսոնը, ֆիզիկական վարժությունների և զսպվածության պահպանմամբ մարկանց մեծամասնությունը կարող է շրջանցել բժշկությունը: Այսօր աշխարհի բազմաթիվ կանայք գիրանալու դեմ պայքարը սկսում են միայն ինքնուրույն դիետաների պահպանմամբ, առանց մասնագիտական խորհրդատվության, ինչը սովորաբար նիհարելուն զուգընթաց կնոջ մոտ ի հայտ են բերում բավականաչափ առողջական խնդիրներ:

Բժիշկների դիտարկմամբ, օրգանիզմը սթրեսի ենթարկվելուն զուգընթաց, անարդյունավետ դիատենաերը հանգեցնում են դիմադրողականության նվազեցման: Բացի այդ, դիետաների օգնությամբ կինը կարող է կտրուկ քաշը նվազեցնել, բայց եւ արագ վերականգնել: Մասնագետների վկայակոչմամբ, նիհարելու ու իդեալական քաշ պահպանելու հիմնական բանաձեւը որոշ ճարպային կերակուրներից հրաժարվելն ու կոնոնավոր մարզվելն է: Քաշը նվազեցնելու համար միայն սննդի սահմանափակումը բավարար չէ։ Այն մշտապես պետք է ուղեկցվի համապատասխան ֆիզիկական ակտիվությամբ։

175

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է տարբեր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։ Մարդիկ ավելի երկար են ապրում և կյանքի ընթացքում ավելի քիչ են հիվանդանում, եթե համադրում են ֆիզիկական ակտիվությունը ճիշտ սնուցման հետ։ Վարժությունները լավ են անդրադառնում սրտի, թոքերի և արյունատար անոթների աշխատանքի վրա, ուժեղացնում, դիմացկուն ու ճկուն են դարձնում ոսկրամկանային համակարգը։ Դրանք նպաստում են նաև աշխատունակության բարձրացմանը և լավ ինքնազգացողությանը։ Իսկ չմարզվելու դեպքում տարիների ընթացքում ոսկրամկանային համակարգը կորցնում է իր ուժը և ճկունությունը։ Մեծ տարիքում ցանկալի են մկանների ամրացման նպատակով կատարվող վարժությունները:

180

Առողջ ապրեկերպի մասին այս ամենը մեզ խորհուրդ է տալիս «LADY FITNESS+» մարզասրահի հիմնադիր եւ պրոֆեսիոնալ մարզիչ Հարութ Շատարեւյանը: Իրական գեղեցկությունը սկսվում է գեղեցիկ կազմվածքից: Պրոֆեսիոնալ մարզասարքերի և նորագույն մարզման մեթոդների օգնությամբ մարզասրահում այսօր կանայք կարող են առավելագույն արդյունք ստանալ, կարճ ժամանակում ունենալ իրենց երազած գեղեցիկ մարմինը, կրել ամենագեղեցիկ զգեստները և ուտել ամենահամեղ ուտելիքներն ու միաժամանակ չգիրանալ:

«LADY FITNESS+» մարզասրահում, որը գտնվում է Հրաչյա Քոչարի 15 հասցեում եւ բացառապես կանանց համար է, անցկացվում են ֆիտնեսի և աերոբիկական մարզումներ, որոնք օգնում են նվազեցնել օրգանիզմի ճարպերը, բարձրացնել, օրգանիզմի իմունիտետը, տրամադրությունը, նպաստում են լավ քնին, ավելացնում էներգիան, բարելավում կենսունակությունը և կանխում մի շարք հիվանդություններ: Բացի մարզումներից մարզասրահի հիմնադիր Հարութ Շատարեւյանը այցելուներին անվճար խորհրդատվությամբ է ապահովում, թե օրինակ ինչպես ճիշտ սնվել եւ միաժամանակ չգիրանալ՝նվազեցնել ճարպակալումը եւ այլն:

178

«Լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ և հեղուկներ։ Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերը պարունակող մթերքներր»- ասում է մարզիչը՝ առաջարկելով ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ են պարունակում աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին, սննդում օգտագործել ավելի շատ բջջանյութ՝ ուտելով ավելի շատ միրգ, բանջարեղեն։ Ընդ որում միրգն ու բանջարեղենը խորհուրդ է տրվում ուտել ճաշից 20-30 րոպե առաջ, ոչ թե հետո, իսկ օրվա ընթացքում ընդունած հեղուկի քանակը հասցնել առնվազն 2 լ (8 բաժակ)-ի։

174

Արդյո՞ք կանայք մարզասրահ այցելում են զուտ քաշ կորցնելու նպատակով, մարզիչն ասում է, «Իհարկե ոչ։ Նիհար կազմվածք ունեցող կանայք նաեւ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են, ովքեր ունեն անոթային խնդիրներ եւ մեջքի հետ կապված խնդիրներ եւս կարող են այցելել մարզասրահ։ Ես նրանց կօգնեմ այդ տեսակի հարցերում նաեւ եւ զարգացնել գեղեցիկ մկաններ»: Զարմանալի է, բայց ասօր, ըստ մարզիչի, կա այն միտումը, երբ կանայք ավելի շատ են սկսել հետեւել իրենց առողջությանը: Եթե նախկինում մարզումների հաճախում էին միայն քաշից ձերբազատվելու նպատակով, ապա այսօր պատկերն այլ է:

Նիհար կազմվածքով աղջիկներն ու կանայք եւս մարզասրահի ակտիվ այցելուներից են: Մարմնի քաշի ավելացումն ու նվազեցումը կախված են ընդունվող սննդի կալորիականության և մարդու մարմնի կողմից ծախսվող էներգիայի հարաբերությունից։ Մարզիչն օգնում է այցելուներին պահպանել այդ հարաբերակցությունը եւ մշտապես ձիգ ու գեղեցիկ կազմվածք ունենալ: Ըստ նրա, նորմայից ցածր քաշը նույնպես ցանկալի չէ, որը որևէ հիվանդության կամ թերսնման ազդակ կարող է լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։

173

Մարզասրահի հիմնադիրն ու մարզիչը անհատական վերաբերմունք է ցուցաբերում մարզասրահի բոլոր այցելուներին, սովորեցնում է ճիշտ օգտվել մարզասարքերից եւ անսխալ կատարել բոլոր վարժությունները, քանի որ ըստ նրա, ավելի լավ է քիչ կատարել անհրաժեշտ ցուցումները, քան քանակ ապահովել վարժությունները սխալ կատարելու հաշվին:

Հարցին, թե ընդհանրապես որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ գեղեցիկ կազմվածք ստանալու համար, նա պատասխանեց. «Անհրաժեշտ է գոնե երեքից վեց ամիս պարբերաբար այցելել մարզասրահ, ճիշտ է շաբաթական երեքից ցանկալի է գոնե չորս անգամ: Հետեւելով բոլոր խորհուրդներին կանայք կարճ ժամկետում կարող են ստանալ առավելագույն արդյունք։

Մարզասրահն աշխատանքային օրերին գործում է առավոտյան ժամը 10-ից մինչեւ 21:00-ն, իսկ հանգստյան օրերին 11:30-ից մինչեւ 19:00-ն։ Օրական այցելության երկու ժամը մարզիչով 1500 դրամ է, իսկ ամսական բաժանորդագրությունը 20 այցելությամբ՝ 13 հազար դրամ։

ledi

Lady Fitness+  Հրաչյա Քոչար 15, հեռ. (091)826769, (094)908418

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *