ԿԱՐԵՎՈՐ
Search
33c9pb6 (1)

Առ այսօր կենսունակ ժողովրդական նախապաշարմունքներ. Ո՞րն երկրներում ի՞նչն է սնահավատության պատճառ

«Սնահավատությունը դա զուգադիպությունների հետ ինքզինքը կանոնակարգելու արվեստն է»:
Ժան Կոկտո (1889-1963), ֆրանսիացի մեծ գրող, փիլիսոփա

Շվեդիա

Որևէ անհաճո բանից խույս տալու համար շվեդները պարզապես խփում են սեղանին կամ փայտին ու ասում. «Պղպե՛ղ, պղպե՛ղ, փայտի՛ն կպիր»: Շվեդներն անհաջողությունը, փորձանքը իրենցից հեռացնելու մեկ այլ «հնարք» էլ ունեն. ով չի վախենում ցեցից, փորձում է ընդամենը մեկ հատ բռնել, և երբ դա նրան հաջողվում է, ապա համակվում է հույսով, թե փորձանքն ու անհաջողությունը ոչ միայն իրեն կշրջանցեն, այլև որոշ հարցերում բախտը կբերի:
Սնահավատ շվեդի համար փռշտալը նշանակում է, թե թշնամին իր անունն է տալիս, բայց, բարեբախտաբար, այս սարսափելի «սպառնալիքի» դեմ շվեդները մի հրաշալի միջոց են գտել՝ ընդամենն ասում են. «Ձե՛ր կենացը»:
Շվեդները կարծում են, թե դաշտային ծաղիկների փունջը շտապեցնում է մահվան գալուստը: Բնության գրկում զբոսնող սնահավատ շվեդը չի համարձակվի դաշտային ծաղիկներ ու խոտեր փնջել ու այն տուն տանել, որովհետև վախենում է, թե դրանով մահ է փոխադրում իր տուն:
Եթե շվեդի ընտանիքում հյուրընկալվեք, հանկարծ սեղանին բանալի չդնեք, որովհետև նրանք կարծում են, թե դրանից փորձանք կարող է գալ:
Սնահավատ շվեդը նաև համոզված է, որ սանդուղքի տակով անցնելու դեպքում առնվազն 3 շաբաթվա ընթացքում ձախորդություն կլինի:

Ֆինլանդիա

Ֆիններից շատերը կարծում են, թե եթե սուրճը բաժակի մեջ լցնելիս պղպջակը խմողի կողմը գնա, ապա դա նշանակում է, որ տվյալ անձնավորությունը փող է ստանալու, իսկ եթե պղպջակը խմողից հեռանա, կնշանակի փող է կորցնելու:
Նրանք նաև կարծում են, թե սառը սուրճ խմողին հաջողությունն է ուղեկցում, իսկ եթե սուրճը շատ տաք է մատուցվում, ապա դա նշանակում է, որ հյուրընկալողը զայրացած է: Երբ սնահավատ ֆիննի քիթը քոր է գալիս, երբ այտերը հանկարծ կարմրում են, երբ հագուստին թել է կպած լինում, նա կարծում է, թե ինչ-որ մեկն իր մասին է մտածում:
Նրանք նաև այն համոզմանն են, որ եթե կինը կարմիր գույնի 100 մեքենա տեսնի, ապա 100-րդ մեքենայի համարանիշը նրան կհուշի իր ապագա սիրեկանի անվան և ազգանվան սկզբնատառերը:
Սուրբ Հովհաննեսի օրվա գիշերը սնահավատ ու ոչ սնահավատ
ֆիննուհիները յոթ տեսակի ծաղիկ են դնում իրենց բարձի տակ, որպեսզի երազում տեսնեն իրենց սրտի ապագա սիրեկանին:
Ֆիններն այն համոզման են, որ առաջին փռիշտը հաջողության նշան է, երկրորդը՝ դժբախտության, երրորդը՝ հարստության, չորրորդը՝ հիվանդության:
Ֆիններն ասում են, թե սարդ սպանելու հաջորդ իսկ օրն անձրև կգա, իսկ եթե բացված գիրքը երեսնիվար դրվի, պարունակած բոլոր տեղեկությունները կկորչեն:

Համլետ Մելիքյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *