«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու է նաեւ Հայաստանը

2017-ի ամռանը Հայաստանը կմասնակցի «Աստանա ԷՔՍՊՈ» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը կանցկացվի Ղազախստանի մայրաքաղաքում: ԷՔՍՊՈ-2017-ի թեման է «Ապագայի էներգիան»: Ցուցահանդեսը նվիրված կլինի հրատապ թեմայի՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ:

Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն աշխարհի շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ և մոտ 10 միջազգային կազմակերպություններ: Սպասվում է նաև, որ ցուցահանդես կայցելի ավելի քան 5 մլն մարդ:
Ցուցահանդեսին ՀՀ մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակել ՀՀ էկոնոմիկայի նախարարին, ազգային օպերատոր` Հայաստանի զարգացման հիմնադրամին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *