default

Ավստրալիայի հայերն ու հույները բողոքում են Սիդնեյում Աթաթուրքի հուշարձանի կառուցման դեմ

Ինչպես գրում է Greek Reporter-ը, մի քանի հունական, պոնտական եւ հայկական կազմակերպություններ իրենց դժգոհությունն են հայտնել հուշարձանի տեղադրման կապակցությամբ՝ նամակով դիմելով Սիդնեյի պաշտոնյաներին եւ տեղեկատվական գործակալություններին: «Քեմալ Աթաթուրքը պատասխանատու է Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների բռնի մահվան երթերի եւ իր իշխանության դեմ դուրս եկող Թուրքիայի քաղաքացիների զանգվածային սպանությունների համար: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եւ նրա համախոհները, որոնք հայտնի են իբրեւ քեմալականներ, բարբարոսական բռնություններ են գործադրել Թուրքիայում ապրող փոքրամասնությունների նկատմամբ՚», – նշել է Ավստրալիայի հայ երիտասարդության դաշնությունը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Վիկտոր Դոմինելին հղած բողոքի նամակում:

Դաշնությունը կոչ է արել կողմնակիցներին հուշարձանի ապամոնտաժ- ման միջնորդագիր ստորագրել: Աթաթուրքի հուշարձանի բացման արարողությունը տեղի էր ունեցել փետրվարի 19-ին Գալիպոլիի ճակա- տամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Բողոքի նամակը ստորագրել են նաեւ հունական սփյուռքի ներկայացուցիչները: Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը հայտարարել է. «2015թ. նշանավորվում է ոչ միայն Ավստրալանորզելանդական բանակային կորպուսի զինվորների հիշատակի հարյուրամյակով, այլ նաեւ Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցով: Շատ կարեւոր է, որպեսզի նորագույն պատմության նման կարեւոր ժամանակաշրջանում փաստերը ճիշտ ներկայացվեն»: Այս մասին գրում է  Աթենքի «Հայաստան» թերթը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *