Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանն ու Էրիկ Նազարյանն այցելել են առաջնագիծ

«Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախում գտնվող կինոռեժիսորներ Էրիկ Նազարյանն ու Ատոմ Էգոյանը, դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Առաջնագծում սփյուռքահայ աշխարհահռչակ մշակութային գործիչները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *