c63f4505179a6eadcf9816ec5fcb415c

Արա Աբրահամյանի ծննդյան տոնակատարությունը՝ Բաքվում աշխարհաքաղաքական վերլուծությունների թեմա

Ռուսաստանցի հայտնի գործարար Արա Աբրահամյանի 60-ամյակի տոնակատարությունը Մոսկվայում ամենամեծ իրարարնցումն առաջացրել է մեր արևելյան հարևանների մոտ: Ազերիները միլիմետր առ միլիմետր ուսումնասիրել են այդ տարեդարձի ժամանակ արված լուսանկարները և տեսանյութերը և շատ լուրջ վերլուծություններ են անում:

17934392_1632896363391302_2542516597944221696_n

Այսպես, Բաքվում անենաշատը նյարդայնացած են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նախագահ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի ներկայությունից այդտեղ: Ու հիմա Ադրբեջանում փորձում են ՌԴ արտաքին քաղաքականության մեջ փնտրել, ինչպես Բաքվում են ասում, հայկական մոտիվներ: Զարմանալ կարելի է ազերիների մտածելակերպի վրա, այսինքն մտածելակերպի բացակայության վրա: Բաքվի կողմից գնված ոչ ազերի «խելացի» լրագրողի կարծիքով, ով հատուկ հոդված է նվիրել այդ թեմային, ՌԴ արտաքին քաղաքկանության հայկական մոտիվների միակ հեղինակը Լավրովն է:

17883221_408825556161745_8165106504735653888_n

Այսինքն, եթե Լավրովը չլինի, ապա Մոսկվան «ԻլհամաՄեհիբայամետ» կդառնա: Ադրբեջանցիները մեծ «հայտնագործություն» են արել…Պարզվում է, որ հայ գործարարները ՌԴ-ում բավական մեծ կշիռ ձեռք բերելով տնտեսության մեջ, հիմա էլ այն օգտագործում են քաղաքականության մեջ: Սակայն ամենածիծաղելին վերջում է մեզ սպասում…Ոչ ազերի հեղինակը համոզում է ազերիներին, որ հայերը չեն կարող իրենց ուզածին հասնել: Ես այն կարծիքի եմ, որ հայերը բավական մեծ հաջողությունների են հասել: Դրա վառ օրինկաը՝ հենց այս հոդված կոչվածն է:

17662023_208499969647312_1751193273365430272_n

Հասել են այնքանով, որ հայազգի գործարարի ծննդյան տոնակատարությունն հիստերիայի պատճառ է հանդիսացել Բաքվում, որտեղ այդ տարեդարձը դարձել է աշխարհաքաղաքական վերլուծությունների և բազմաթիվ զայրացած մեկնաբանությունների պատճառ: Ալիևի աշխատակազմում սեփական հասարակությանը համոզելու համար, որ հայերը ոչնչի չեն հասնի, նույնիսկ այլազգի լրագրողներին են պատվիրում հոդվածներ գրելու:

Լավրովը՝ ՌԴ-ում, Ավակովն՝ Ուկրաինայում, Ազնավուրը՝ Ֆրանսիայում և այսպես շարունակ: Իսկ շոու-բիզնեսի և սպորտի ոլորտների մասին էլ չեմ ասում:

Հ.Գ. Համոզված եմ, որ հաջորդ հայազգի գործարարի ծննդյան տարեդարձն արդեն կմեկնաբանվի Ադրբեջանի նախագահածին ընտանիքի աշխատակազմի կողմից:

Գագիկ Համբարյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *