Արզնի առողջարան պոլիկլինիկա. Ուր արդյունավետ բուժումը զուգորդվում է հաճելի հանգստի հետ

 

DSCN4323

Ինչպես մեզ հետ զրույցում պատմում է <<Հայաստանի կուրորտներ>> սոցիալական առողջապահական հիմնադրամի / Արզնի առողջարան պոլիկլինիկա/ գլխավոր տնօրեն Գագիկ Մադոյանը, Արզնի կուրորտը ունի 90 տարվա կեսնագրություն:

Արզնի առողջարան պոլիկլինիկան որպես ինքնուրույն առողջարան վերակազմավորվել է 2011 թ-ին և բուժման ու լիակատար հանգստի կազմակերպման, անհրաժեշտ պայմաններով հագեցած ամբողջական համալիր է, որը տասնամյակներ շարունակ ոչ միայն կարողացել է պահպանել հանգստի եւ բուժական իր բարի ավանդույթները, այլեւ ներդնել նոր ժամանակակից ծառայութուններ, մասնավորապես ասեղնաբուժություն, տզրուկաբուժություն, մեղվաբուժություն եւ այլն:

Darpas-Stend2

12742685_117244788666532_3262694413513837623_n

12745617_117250351999309_4404550005765834135_n

Արզնու բուժական արժանիքները հայտնի են դեռեւս հին ժամանակներից: Արզնու հանքային աղբյուրների վերաբերյալ առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են 15 -րդ դարի սկզբից: Հատկապես ուշագրավ են Արզնու հանքային աղբյուրները, որոնք իրենց առողջարար ու հրաշագործ հատկություններով դարեր շարունակ մարդկության ուշադրության կենտրոնում են եղել:

CIMG6089

Նույնիսկ հյուսվել են լեգենդներ: Ըստ լեգենդներից մեկի, Արզնիի անմահական ջրով բուժում էին Արա Գեղեցիկի վերքերը, իսկ Տիգրան Մեծի արշավանքների ու պատերազմների փոքր դադարների ժամանակ զինվորների հոգնածությունն ու հիվանդությունները բալասանում էին հենց Արզնիում:

<Արզնի պոլիկիլինիկա> առողջարանը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության վրա, Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում, մայրաքաղաք Երևանից 22կմ հեռավորության վրա(դեպի հյուսիս): Դեռևս ԽՍՀՄ տարիներին այն միութենական նշանակության հանգստավայր էր, ուր բուժման նպատակով այցելում էին ամենատարբեր երկրներից, այցելուների միայն 20 տոկոսն էին կազմում բուն հայաստանաբնակները:

 

bnutun4

1

12405098_10153898483754015_952977802_o

Արդյունավետ ղեկավարման եւ կատարված ներդրումների շոնրհիվ, 2011 թ-ից սկսած նախկին կուրորտային պոլիկլինիկան դարձավ առողջարան, ուր տարիներ շուրանակ հանգստի եւ բուժման նպատակով այցելում են Հայաստանից, Արցախից, Միջին Արեւելքի երկրներից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ՌԴ եւ այլ վայրերից: Նրանք այն այցելուներն են, ովքեր տարիներ շարունակ այստեղ բուժվում են եւ զգալով արդյունավետությունը՝ դարձյալ այցելում են: Շատերը ձեռնափայտով գալիս ու մոռանալով վերջինիս գոյության մասին հեռանում են նորից վերադառնալու ակընկալիքով:

DSCN4329

DSCN4330

DSCN4332

DSCN4331

Առողջարանում հանգստանում են նաեւ բոլորովին առողջ մարդիկ` վայելելով Արզնու կազդուրիչ բնության բարերար ազդեցությունը: Գործող մեղմ կլիման, բուժիչ հանքային ջուրն ու որոշ բուժական պրոցեդուրաներն կոփում են ցանկացած մարդու եւ բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Առողջարանը հիմնականում մասնագիտացված է սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդությունների, հենաշարժական ապարատի հիվանդութունների, նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպային փոխանակության խանգարումների, նևրոզի եւ մի շարք այլ հիվանդությունների բուժման վրա:

Arzni-1-4

Arzni-1-6

Arzni-1-7

Առողջարանում գործում է լաբորատորիա ուր կատարվում են կլինիկական եւ բիոքիմիական անալիզներ, էլեկտրասրտագրություն, ուլտրաձայնային հետազոտություն եւ այլն: Բուժման կուրսի տեւողությունը 18 օր է. սակայն ընդունվում է նաև ավելի կարճ օրերով, ըստ այցելուների ցանկության, ընդունվում են նաև սոց. փաթեթի շահառուներ:

<< Առողջարանային բուժումը >>մյուս բուժհաստատություններից տարբերվում է նրանով, որ հիմնական բուժական միջոցը հանդիսանում է ոչ թե դեղորայքը, այլ կիրառվող բնական բուժիչ գործոնները (հանքային ջուր, կլիմա, սնունդ), նշեց Գագիկ Մադոյանը: Ժամանման պահին այցելուն նախ հետազոտվում է՝ ստանալով համապատասխան ախտորոշում մասնագետի կողմից:

15

9

5

Բուժական պրոցեդուրաներն առաջարկվում են բացառապես բժիշկների նշանակմամբ: Բուժման արդյունավետությունը առողջարանի տնօրենի վստահեցմամբ, ակներև է դառնում խրոնիկ հիվանդների վիճակի թեթևացմամբ: Նշենք, որ Արզնու առողջարան պոիկլինիկան ամբողջովին վերանորոգված է եւ ունի 20 ննջասենյակներ , որոնց մեջ ներառվում են, սովորական կիսալյուսքս եւ լյուքս համարներ: Բոլոր համարներն ապահովված են տաք եւ սառը ջրով, կա սանհանգույց լոգախցիկով, սառնարան և տեղադրված է հեռուստացույց՝ արբանյակային ալեհավաքով: Բոլոր սենյակները կահավորված են նոր կահույքով և գորգով, անկողնային պարագաներով,սպասքով, պահպանվում է շուրջօրյա մաքրություն:

dashnamur1

Arzni-1-9

manuk2

<<Մեր առողջարանն  ունի առավելություններ մյուս առողջարանների նկատմամբ: Ամենամեծ առավելությունն այն է, որ այն գտնվում է հենց հանքային ջրի աղբյուրի վրա և ջուրը, չանցնելով երկար ճանապարհ, պահպանում է իր բնական կազմը>>,- և անմիջապես օգտագործվում է բուժական նպատակներով: Նշենք, որ բոլոր բուժական պրոցեդուրաները կատարվում են առողջարանի ներսում, ուր տիրում է կոլեկտիվի ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը:

Առողջարանը գործում է շուրջ տարի, զեղչեր են սահմանված նոյեմբերի 1-ից հունիսի 1 –ն ընկած ժամանակահատվածում այցելողների, ինչպես նաև երեխաների համար: Այստեղ յուրօրինակ ու գեղեցիկ են դիմավորում նաեւ Ամանորը:

chasharan5

billiard

tenis1

Խստաշունչ ձմռանն այստեղ տիրում է լիակատար ջերմություն: Հետաքրքիր շոու ծրագիրն ու տոնական հյուրասիրությունը կդարձնեն անմոռանալի ձեր եւ ձեր հարազատների նոր տարին: Հավելենք, որ տոնական օրերին առողջարանում գտնվող բոլոր այցելուների համար որպես տոնական նվեր իրականացվում են անվճար բուժական պորցեդուրաներ:

Նշենք, որ հանգստյան համալիրն ունի ունի բացօթյա և մանկական լողավազաններ, սպորտային և կոնֆերենս դահլիճներ, թենիս, բիլիարդ, մանկական խաղահրապարակ,հանքային ջրի ըմպելասրահ: Բոլոր բուժական պրոցեդուրաները ներառված են ուղեգրի արժեքի մեջ:

1 օրվա արժեքը 1 անձի համար՝ ստանդարտ համարում (ներառում է գիշերակաց, բուժում և երեք անգամյա էկոլոգիապես եւ վիտամինացված սնունդ)15 հազար դրամ, կիսալյուքս համարում ՝ 20 հազար դրամ, իսկ լյուքս համարում՝ 25 հազար դրամ է:

Արզնի պոլիկլինիկա առողջարանում կա նաև ամբուլատոր բուժում /կուրսովկա/, մեկ օրվա արժեքը՝ 5, 500 դրամ որի մեջ ներառվում է անհրաժեշտ պրոցեդուրաները՝ համաձայն բժշկի նշանակման:

Ձեր առողջ հանգիստն անցկացրեք Արզնիի առողջարան պոլիկլինիկայում:

Համատեղեք հաճելին օգտակարի հետ: Ձե՛զ սպասում ենք

Հ Հ Կոտայքի մարզ,գյուղ Արզնի

Հեռ. (+374)93- 32-30-31 , (+374) 96-32-30-31, (+374) 99-41-54-13,(+374) 93-64-71-56

arznikurort.ru

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *