«Արծվի Վասպուրական»` Արևմտյան Հայաստանում տպագրված առաջին պարբերականը

«Արծվի Վասպուրական» հանդեսը հրատարակվել է Խրիմյան Հայրիկի կողմից` սկզբում 1855-1856 թթ. Պոլսում, իսկ հետո արդեն որպես շաբաթաթերթ` 1858-1862 թթ. Վանի Վարագավանքում և համարվում է առաջին պարբերականը, որը հրատարակվել է Արևմտյան Հայաստանի տարածքում: Այն ունեցել է ազգային պահպանողական ուղղություն, առաջադրել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ և լույս է տեսել գրաբարախառն աշխարհաբարով։

Վարագավանքում «Արծվի Վասպուրական»-ի հրատարակման համար օգտագործվող տպագրական մեքենան Խրիմյան Հայրիկը ձեռք էր բերել Վիեննայի Մխիթարյան միաբանությունից: Ավելի ուշ այն տեղափոխվում է Էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվում է Երևանի թիվ 1 տպարանում։ Ներկայումս այդ մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում:

Ռուբեն Շուխյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *