maxresdefault

Արմիկ՝ իսպանական ֆլամենկոյի հայ վարպետը..

Արմիկը (Արմիկ Դաշչի) աշխարհում մեծ ճանաչում ստացած կիթառահար է, նվագում է «nuevo flamenco» («նոր ֆլամենկո») ոճով: Ծնվել է Իրանում՝ հայկական ընտանիքում: Նվագել կիթառ սկսել է դեռ մանկուց և ճանաչում ստացել արդեն պատանեկան տարիներին:

1980-ին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո արտագաղթում է ԱՄՆ, հաստատվում Լոս Անջելեսում: «Ես ստիպված էի հեռանալ, որովհետև այն երաժշտությունը, որով ես ամբողությամբ տարված էի՝ արգելվեց երկրում: Եվ հետո՝ ես հայ եմ, քրիստոնյա, և ինձ արդեն չափազանց դժվար էր գոյատևել այդ փակ միջավայրում»,- պատմում է Արմիկը:

1994 թվականից մինչ այսօր Արմիկը թողարկել է քսանից ավել երաժշտական ալբոմներ: Ինչպես ինքն է նշում, իր յուրօրինակ ստեղծագործական ոճի կայացման վրա բոլորից շատ ազդեցություն են գործել իսպանացի վիրտուոզ կիթառահար Պակո դե Լուսիայի կատարումները:

Ռուբեն Շուխյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *