«ԱրմպրոդԷքսպո 2014»-ին այս տարի մասնակցեց նաեւ Արցախը՝ իր ավանդական բերք ու բարիքով

«ԱրմպրդԷքսպո 2014» – ը միջազգային մասնագիտական ցուցահանդեսն արդեն մեկնարկել է: Այս տարի եւս այն անցակցվում է Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան EXPO» ցուցասրահում։

Գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերական ընկերությունները հնարավորություն են ստանում նույն հարթակի ներքո ներկայացնելու իրենց արտադրանքը հայ սպառողին։ Այս ցուցահանդեսի միջոցով մասնակից ընկերություններն ակնկալում են ստեղծել նաեւ անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների եւ արտասահմանյան առեւտրային կազմակերպությունների միջեւ, հայտնաբերել նոր շուկաներ եւ խթանել արտահանման գործընթացը։ Ոլորտի առաջատար ընկերությունների հետ միասին իրենց տաղավարներն են ներկայացնում նաեւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի շրջանակներում մասնակից ընկերություններին, բացի իրենց արտադրանքը ցուցադրելուց, լիարժեք հնարավորություն է ընձեռվում նաեւ ուսումնասիրելու եւ ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում գործող ֆիրմաների, կազմակերպությունների եւ ապրանքանիշների մասին։ Ցուցահանդեսային կենտրոնի բակում առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպոյին» մասնակցում են նաեւ հանրապետության բոլոր մարզերը՝ ներկայացնելով իրենց զանազան պտուղ-բանջարեղենային արտադրանքը։ Յուրաքանչյուր համայնք ջանացել է առավելագույնս յուրահատուկ տաղավարով հանդես գալ տվյալ մարզկենտրոնը խորհրդանշող սննդային եւ ոգելից խմիչքների տեսականիով։

Այս տարի արդեն երկրորդ անգամ իր առանձին տաղավարով ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Արցախը։ Տաղավարը ներկայացնում էր ԼՂՀ –ի ողջ բերքն ու բարիքը, սնունդից սկսած մինչեւ արցախյան գինին ու օղին, սեղանն առանձնակի խորհդանշական էր արցախյան պտուղ բանջարեղենով, ավանդական ժինգյալի հացով ու տեղական նռով: Տաղավարին կենդանություն ու շունչ էին հաղորդել արցախցի հայուհիները, ովքեր տարազներով ցուցադրում էին արցախյան ավանդույթներն ու մշակույթը: Օրինակ մի կին, թել էր մանում, մյուսը, ցորեն աղում: Այցելուներից գրեթե բոլորը կանգ էին առնում՝ ուսումնասիրելու արցախյան բերքն ու բարիքը, համտեսելու խաղողն ու արքայաթուզը:

Արեն ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *