0eadd576-385b-4368-8295-71448e0a7439

Արտադրության բարձր որակը՝ առաջնահերթություն. «Դուստր Մարիաննա»-ն ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ»

Հայրենական շուկայում որակական հատկանիշներով առանձնացող կաթնամթերքարտադրող «Դուստր Մարիաննա» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1997 թ.-ից։ Ընկերության գործունեության առաջնահերթությունը տրված է եղել որակի ապահովմանը, ինչի վկայությունն են սպառման ծավալների շարունակական ընդլայնումը և սպառողների մշտական բարձր գնահատականը: Ընկերության ստեղծման պատմության ու գործունեության շուրջ է մեր զրույցը «Դուստր Մարիաննա» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանի հետ։

IMG_9526

-Պարո´ն Վարդանյան, ո՞րն էր «Դուստր Մարիաննա» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արտադրության հիմքը։

-Երբ ստեղծեցինք ընկերությունը, այն փոքր, ընտանեկան արտադրամաս էր, ու ժամանակակից գործարան ունենալը երազանք էր։ Իմ և կնոջս ամենօրյա տքնաջան աշխատանքով ստացանք այսօրվա արդյունքները։ Սպառման ծավալների ավելացմանը զուգահեռ՝ որոշեցինք շահույթը ներդնել արտադրամասի վերազինման, տարածքների ձեռք բերման համար։ Այն, ինչ ունենք այսօր, արդյունքն է նաև գործին նվիրված ազնիվ, սրտացավ աշխատակիցների աշխատանքի: Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև նրանք տեսել են մեր աշխատանքը և մեզ հետ անցել այդ դժվար, բայց հաճելի ու հետաքրքիր ուղին:

«Մարիաննա»-ի առաջին աշխատողները եղել են մեր հարազատները և հարևանները, որոնց շուրջ ձևավորվել է այսօրվա մեր մեծ աշխատակազմը՝ ավելի ճիշտ ընտանիքը:

IMG_9545

– Արտադրամասը տեխնոլոգիական ի՞նչ նորարություններով է հագեցած:

-Մենք մշտապես հետևում ենք միջազգային շուկայի նորություններին և աշխատում ենք ընկերությունը վերազինել եվրոպական ստանդարտներին համապատասխանող սարքավորումներով։ Այդ նպատակով 2015թ.-ին իտալական ‹‹REDA›› ընկերությունից ձեռք ենք բերել բարձր արտադրողականության՝ ստերիլացնող, իսկ ‹‹IPI›› ընկերությունից՝ կաթի ասեպտիկ լցոնման սարքավորումներ, գերմանական «BOSCH» ֆիրմայի ‹‹Ampak Amman›› լցոնման սարքավորումը, որը հնարավորություն է տալիս փակ՝ մանրէազերծված միջավայրում կատարել թթվասերի և մածունի լցոնում, իտալական «MilkyLab» ընկերությունից ձեռք ենք բերել «Մոցարելլա» պանրի արտադրության սարքավորումներ:

IMG_9569

Նորագույն արտադրական տեխնոլոգիաներին զուգահեռ ավելանում է նաև կաթնամթերքի տեսականին։ Որո՞նք են ընկերության վերջին կարևոր նորությունները

Իհարկե, մենք գիտակցում ենք, որ շուկայի զարգացան հետ փոփոխվում են նաև սպառողների նախասիրությունները։ Դա մեզ զգոն է պահում, և մենք անընդհատնոր տեխնոլոգիաների մշակման փնտրտուքների մեջ ենք։ Այս առումով կարևոր է նաև միջազգային փորձի ուսումնասիրումը։ Փորձի փոխանակումներ են եղել Ռուսաստանի, Ուկրաինայի, Իտալիայի հայտնի ընկերությունների տեխնոլոգների հետ:

2015թ.-ին ընկերությունը հայ սպառողին ներկայացրեց ուլտրապաստերացված կաթ` 3.2% յուղայնությամբ և կաթնային սերուցք` 10% յուղայնությամբ, որոնք հայկական առաջին նմանատիպ արտադրանքներն են:Ուլտրապաստերացված խմելու կաթի և կաթնային սերուցքի առավելությունն այն է, որ բարձր ջերմային մշակման և ժամանակակից իտալական սարքավորումների շնորհիվ` կաթի և սերուցքի պիտանելիության ժամկետը հասցվել է 6 ամսի՝ պահպանելով բնական կաթի որակական և օգտակար հատկանիշները:

Նորույթ են նաև՝ իտալական «Մոցարելլա» տեսակի պանիրը, հոմոգեն (համասեռ) մրգային հավելումներով յոգուրտները, բարձր յուղայնությամբ թթվասերը՝ նոր տուփերով: Նշված նորույթները դրական արձագանք ունեցան սպառողների շրջանում:

IMG_9598

Սպառողների շրջանում դրական արձագանք է ստացել նաև «Բիֆիդո» կաթնամթերքի արտադրությունը։ Ինչու՞մն է նրա առանձնահատկությունը։

-Ավանդական կաթնամթերքից բացի, 2009թ.-ին սկսեցինք բիֆիդոկուլտուրաներով հարստացված կաթնամթերքի արտադրությունը։ Տեսականին բավականին մեծ է՝ բիֆիդոթթվասեր, բիֆիդոկեֆիր, բիֆիդոմածուն, բիֆիդոյոգուրտներ, բիֆիդոկաթնաշոռ, բիֆիդոկաթնաշոռ+բիֆիդոթթվասեր, որոնք լայն սպառում ունեն: Բիֆիդո մթերքների առանձնահատկությունն այն է, որ հարստացված են բիֆիդո բակտերիաներով, դրանք մասնակցում են օրգանիզմի կենսագործունեությանը։

Այս բակտերիաները սինթեզում են օրգանական թթուներ, որոնք մասնակցում ենաղիքային միջավայրի կարգավորմանը: Բակտերիաները սինթեզում են նաև մի շարք վիտամիններ, անփոխարինելի ամինաթթուներ, նպաստում են կալցիումի աղերի և D վիտամինի յուրացմանը, խոչընդոտում են ախտածին՝ նեխման և գազագոյացնող բակտերիաների աճը։ Բիոբակտերիաներն ամրացնում են իմունային համակարգը, օժտված են ոչ միայն կանխարգելիչ, այլ նաև բուժիչ հատկություններով, չունեն հակացուցումներ և օգտագործման տարիքային սահմանափակում:

b22205a4-509e-46c3-955e-d0e55588c7f2d8d96dad-c153-4ffe-9bbe-77f0bfff652e

-Ինչպիսի՞ն են արտադրանքի արտահանման ծավալները:

-Մենք իրականացրել ենք արտահանում, սակայն դրանք փոքր ծավալներով են եղել։ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, ԱՄՆ-ում արձագանքները դրական են եղել։ Արտահանման ծավալների մեծացման հիմնական խոչընդոտները կաթնամթերքի պիտանելության կարճ ժամկետներն են և ֆինանսական առումով՝ տարադրամի փոխարժեքի անընդհատ տատանումը: Ռուսական շուկա մենք փորձում ենք մուտք գործել մասնավորապես պանիրներիտեսականիով:

81bc9601-d2db-4971-8e62-b1551a411bd4mm1.RGB_color.0000+%289%29

-Այս ամենի արդյունքոմ որո՞նք են եղել ընկերության հիմնական ձեռքբերումները:

 Հատկապես 2015 թ.-ը մեզ համար եղել է ձեռքբերումների տարի: Մեր ընկերությունն արժանացել է Ստանդարտացման բնագավառում ոսկե մրցանակի, ճանաչվել «Տարվա ապրանքանիշ-2015», Համազգային վստահության խորհրդի կողմից արժանացել է «Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կաթնամթերք արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքներին մասնակցության համար ևս արժանացել է ոսկե մեդալի: Տեղական ցուցահանդեսին ստացել ենք սերտիֆիկատ՝ արտադրանքի բարձր որակի համար, բացի դա, մասնակցել ենք միջազգային մի շարք ցուցահանդեսների և վերադարձել պատվոգրերով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *