71820

«Արտույտների ագարակը» գրքի հեղինակը ցանկություն է հայտնել Արցախի մասին գիրք գրել

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում (The Roots) տեղի է ունեցել իտալահայ հայտնի գրող Անտոնիա Արսլանի հետ հանդիպում:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ որջունելով ներկաներին՝ Անտոնիա Արսլանը նշել է, որ շատ ուրախ է և միևնույն ժամանակ ոգևորված հանդիպման համար: «Ես կուզեի ընդգծել այն կարևորությունը, որ ունի Արցախը սփյուռքահայերի համար: Ես տեսնում եմ մարդկանց, որոնք ապրում են իրենց բնօրրանում, և որոնք շատ հարազատ են իրար»,- ասելէ Ա. Արսլանը և ավելացրել, որ, լինելով սփյուռքահայ, մեծ ցավ է ապրում, քանի որ գտնվում է հայրենիքից հեռու:

Իտալահայ գրողը նշել է, որ ցանկություն ունի գիրք գրել Արցախի մասին և այցելելով Ղարաբաղ, նա պատկերացնում է, թե ինչպիսին կարող է լինել սցենարը: Ա. Արսլանը պատմել է նաև իր անցած ուղու և ունեցած հաջողությունենրի մասին: Մասնավորապես նա նշել է, որ 2007 թվականին լույս տեսած և ավելի քան 20 լեզուներով թարգմանված «Արտույտների ագարակը» վեպն իր համար մեծ հաղթանակ էր:

Հանդիպման ընթացքում իտալահայ գրողը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

Նշենք, որ ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ նախագահի հրամանագրով Անտոնիա Արսլանը արժանացել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալի:

Հավելենք, որ իտալահայ հայտնի գրող Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գիրքը ամբողջ աշխարհում իրացվել է հսկայական տպաքանակներով։ Միայն Իտալիայում, որտեղ հայ համայնքն ընդամենը 2000 մարդուց է բաղկացած, սպառվել է գրքի ավելի քան 300.000 օրինակ։ «Արտույտների ագարակը» ցնցել է Տավիանի եղբայրներին, ովքեր 2007 թ.-ին վեպի սցենարով ֆիլմ են նկարահանել։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *