Արցախը շուտով մեծաքանակ ձուկ եւ սեւ խավիար կարտահանի

Արայիկ Հարությունյանն այցելել է սև խավիարի արտադրության համար կառուցվող ձկնաբուծարան Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ, հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Վարչապետի առաջին կանգառը եղել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի՝ Ասկերանի մթերման կետում, որտեղ այս օրերին ընդունվում է գարու բերքը:

Ա. Հարությունյանը պատասխանատուներից հետաքրքրվել է կատարվող աշխատանքների մասին: Ասկերանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուղեկցությամբ՝ կառավարության ղեկավարը մեկնել է շրջանի դաշտեր և, տեղում ծանոթանալով աշխատանքներին, գոհունակություն հայտնել հնձի և հրդեհականխման միջոցառումների առթիվ:

Վարչապետ Հարությունյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, եղել է նաև սահմանամերձ Մատաղիսի և Թալիշի դաշտերում, որտեղ, բացի աշնանացան մշակաբույսերի բերքահավաքից, գարնանացան կուլտուրաների մշակման ակտիվ աշխատանքներ են կատարվում: Ա. Հարությունյանը ծանոթացել է կոոպերատիվ հիմունքներով իրականացվող աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ: Արայիկ Հարությունյանն այնուհետև այցելել է «Golden-fish-k» ընկերության կողմից Մատաղիսում սև խավիարի արտադրության համար կառուցվող ձկնաբուծարան, որտեղ արդեն մանրաձկան առաջին խմբաքանակն է դրվել: Վարչապետը շրջայց է կատարել նորակառույց ձկնաբուծարանի տարածքում, ընկերության ներկայացուցիչները նրան ծանոթացրել են կատարված աշխատանքներին: Պատասխանատուների խոսքով՝ ձեռնարկությունը շուրջ 3 տարուց սկսելու է արտահանել մեծաքանակ ձուկ, իսկ 5 տարուց՝ սև խավիար: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *