main20170907_16

Արցախի նախագահը այցելել է «Սոսե» մանկապարտեզ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախի նախադպրոցական հաստատությունների շարքում կարեւոր դերակատարություն ունի «Սոսե» մանկապարտեզների ցանցը, որը հիմնադրվել է Սփյուռքի մեր հայրնակիցների ջանքերով եւ Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնության յուրահատուկ խորհրդանիշ է։
Նախագահը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը՝ մեր ժողովրդի հոգսերով ապրելու, հայրենիքին միշտ օգտակար լինելու պատրաստակամության համար։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *