944421_286125461523414_1285630418_n

Արցախյան թթվի փառատոն՝ Հադրութի Դրախտիկ գյուղում

Հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն: Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև արցախյան խոհանոցի այլ ուտեստներ: Փառատոնին կներկայացվեն նաև արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների և կենցաղի ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի «Դիզակ» համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից: Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաև բնության բարիքներից օգտվելու՝ հադրութցու բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես, ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և ենթաբարբառների պահպանման և հանրահռչակման նպատակ ունի:

«Արցախյան թթվի փառատոն»-ի կազմակերպիչներն են՝ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հադրութի շրջվարչակազմը Փառատոնի մեկնարկը կտրվի ժամը 12:00-ի 

(Visited 5 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *