Արցախում կկառուցվի առաջին արևային կայանը

Մարտի 14-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ ԱՀ էկոնոմիկայի նախարարության նախագիծը: Անդրադառնալով էներգետիկայի ոլորտի հնարավորություններին՝ վարչապետը կարևորել է հիդրոէներգետիկայի ներուժի արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև շեշտադրել արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:

«Մենք որևէ ուսումնասիրություն չունենք արևային էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունների վերաբերյալ: Պետք է այդ ուղղությամբ քայլեր կատարենք, ինչի համար արդյունավետ կլինի նաև խորհրդակցել Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ու մասնագետների հետ: Այժմ պետք է արևային էլեկտրակայանների կառուցման համար հարմար տարածքների հետազոտություններ կատարենք, մանավանդ որ արդեն ներդրող կա, ով պատրաստ է կառուցել առաջին արևային կայանը:

Բացի դրանից, պետք է արևային մարտկոցներ տեղադրել բոլոր նոր կառուցվող բնակարաններում՝ տաք ջրի մատակարարման համար: Դրա շնորհիվ քաղաքացիները և՛ միջոցներ կտնտեսեն, և՛ փորձ ձեռք կբերեն: Այսինքն, մենք պետք է գիտակցենք արևային էներգետիկայի հեռանկարայնությունը և այսօրվանից զարգացնենք այդ ոլորտը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *