Արցախում նշվեց Ոստիկանության ծառայողի օրը, ներկա ու նախկին ծառայողները պարգեւատրվեցին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. << Ոստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այս տարի առաջին անգամ Ոստիկանության ծառայողի օրն Արցախում նշվում է նոյեմբերի 30-ին: Սա հիշարժան օր է, քանի որ համակարգի գործունեության արդյունքում է ապահովվում մեր քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի, հասարակության ու պետության շահերի պաշտպանությունը, պահպանվում հասարակական կարգը, իրականացվում պայքարը հանցավորության եւ իրավախախտումների դեմ: Ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից պետք է խոր գիտակցությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Ձեր աշխատանքն անմիջական ազդեցություն է ունենում մեր ժողովրդի բարեկեցության եւ ժողովրդավարության ուղին բռնած մեր անկախ պետության վարկանիշի վրա, ինչն էլ պահանջում է բարձր արհեստավարժություն, մարդկային ու բարոյական որակներ, հայրենասիրություն ու անձնվիրություն:

Վստահ եմ, որ Արցախի ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար եւ այսուհետ էլ կանի հնարավորը աշխատանքների արդյունավետության հետեւողական բարձրացման ուղղությամբ: Իշխանություններն իրենց հերթին կշարունակեն ըստ ամենայնի աջակցել գերատեսչության ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանը: Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին>>:

Նշենք, որ Ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ստորագրել է մի շարք հրամաններ` իրավակարգի 201 ներկա և նախկին ծառայողների խրախուսելու վերաբերյալ: Այսպես` ոստիկանության 58 ծառայողներ և 7 վետերաններ պարգևատրվել են «Օրենքի պատվար», իսկ 15 ծառայողներ` «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալներով: Ոստիկանության 3 վետերաններ պարգևատրվել են արժեքավոր նվերներով¸ 2 ծառայողներ` «Ոստիկանության պատվավոր ծառայող»¸ իսկ 15-ը` «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով:

Բացի այդ¸ 1 ծառայող պարգևատրվել է «FABARM» տեսակի հրացանով¸ իսկ արցախյան պատերազմի և ծառայողական պարտականությունների ժամանակ զոհված 55 ոստիկանների ընտանիքների¸ ինչպես նաև ոստիկանության 45 հաշմանդամների որպես խրախուսանք տրվել է 20.000-ական դրամ գումար: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *