Աֆրիկայում «Երևան» հիպերմարկետ ստեղծողը շուտով կլինի Երևանո՞ւմ. պարզաբանում է Վրույր Փենեսյանը

PA ընկերությունը «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» հետ համատեղ արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնում է «Ինվեստ Արմենիա» ծրագիրը` բիզնես ֆորումը: Այս մասին Asekose.am-ին հայտնեց BPA ընկերության նախագահ և «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը: «Բիզնես ֆորումի շրջանակներում հավաքվելու են Հայաստանի խոշոր գործարարները, պետական գործիչները, ինչպես նաև ունենալու ենք հյուրեր արտերկրից: Քննարկվելու են տնտեսությանը միտված առաջարկներ, ծրագրեր, նաև հնարավորություն ենք ունենալու մասնագետների կողմից վերլուծականներ լսելու»,-նշեց Վրույր Փենեսյանը: Ապրիլի 22-ին կայանալիք բիզնես ֆորումն ունի երեք հիմնական թեմա.

«Առաջին թեման ԵՏՄ-Իրան-Հայաստան համագործակցության քայլերը և ծրագրերն են, որոնց ժամանակ բացի հայաստանյան պաշտոնատար անձանցից՝ հյուրեր կլինեն նաև Իրանից և ԵՏՄ-ից, որպեսզի միասին հասկանանք, թե ինչ հնարավորություններ կարող են մեզ համար բացվել: Երկրորդ հիմնական թեման 2016-2018 թթ. Հայաստանի համար տնտեսական կանխատեսումներն են: Ֆորումի երրորդ թեման էլ կլինի միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունները»: Վերջին թեմայի վերաբերյալ Վրույր Փենեսյանը նշեց, որ այս շրջանում բանակցություններ են տարվում, որոնց մասին մինչ օրս դեռ չի բարձրաձայնել.

«Հրավիրվածների շարքերում լինելու են մարդիկ, ովքեր միջազգային առևտրային ցանցերում աշխատելու անձնական փորձ ունեն, այսինքն՝ լինելու է ընկերություն, որը չինական շուկային ծանոթ է և կարող է հայ գործարարներին ներկայացնել, թե ինչ պայմաններում են աշխատում Չինաստանում: Այդ տեսանկյունից լինելու են հյուրեր Գերմանիայից և Ռուսաստանից, ինչպես նաև աշխատանքներ են տարվում, որպեսզի հրավիրենք Մարտին Չիֆթեյանին, մարդ, ում մասին Հայաստանում քչերը գիտեն, սակայն նա Աֆրիկայում ստեղծել է հիպերմարկետների ցանց, որի անունն էլ դրել է «Երևան»:

Այս մասին առաջին անգամ եմ խոսում, միայն հավելեմ, որ ներկայումս նրան հրավիրելու համար համապատասխան բանակցություններ են տարվում: Կարծում եմ, եթե ամեն ինչ հաջողվի, սա հետաքրքիր կլինի երկու կողմերի համար էլ»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *