2310395141438073277

Բագրատաշենում նոր կամուրջ կկառուցվի

Անցակետերի արդիականացումը և աշխատաժամանակի ճիշտ գրաֆիկը շատ կարևոր է ապրանքաշրջանառության մեջ: Ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացումը շատ կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ երկրների միջև առևտրաշրջանառությունը զարգանում է:

Այս օրերին Հայաստանի և Վրաստանի գործադիր մարմինների ղեկավարները ծանոթացել են հայ-վրացական և վրաց-ռուսական անցակետերի աշխատանքներին: Նման ծանոթությունը թույլ է տալիս հասկանալ առկա խնդիրները և փորձել փնտրել զարգացման հնարավոր ուղիներ: Այդ նպատակով երկու կողմերի համաձայնության արդյունքում Կազբեկի անցակետի աշխատանքային գրաֆիկը ավելանալու է մոտ 54%-ով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական սահմանի` Բագրատաշեն անցակետում կառուցվելիք «Բարեկամության» կամուրջի շինարարության հարցին:

Ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 10 մլն. եվրո: Կամուրջի լայնությունը կգերազանցի ներկայիս կամուրջին 4 անգամ, որը իր հերթին կկրճատի սահմանահատման ժամանակատարությունը և կավելացնի թողունակությունը, իսկ ներկայիս կամուրջը կմնա ռեզերվում, ինչը կբարձրացնի անցակետի անվտանգության մակարդակը:

Տիգրանուհի Դավթյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *