Երեւան-Բաթումի-Երևան երթուղին կանոնավոր կաշխատի հունիսի 15-ին

Հունիսի 15 – ից իր կանոնավոր աշխատանքը կսկսի Երևան-Բաթումի-Երևան երթուղին: Պայմանները գրեթե չեն փոխվել եւ գնացքի տոմսերն արդեն վաճառքում են:

Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին իսկ ուղևորության տևողությունը կազմելու է 15 ժամ 40 րոպե: Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում:

Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով, 2008 թվականի հետ համեմատ 2014 թվականին “Արմենիա” ֆիրմային գնացքի ուղևորների թիվը աճել է 538%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար: 

Անցած տարվա հետ համեմատ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել: Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *