Astana

Բանակի օրվան նվիրված միջոցառում Աստանայում

Երեկ Ղազախստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ներկա էին Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրով Ղազախստանի Պաշտպանության ազգային համալսարանում վերապատրաստման երկամյա դասընթացներ անցնող ՀՀ զինված ուժերի սպաները, Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ և մշակութային գործիչներ:

Ողջունելով ներկաներին՝ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը կարևորեց հայկական բանակի դերը Հայաստանի անկախ պետականության վերականգնման և կայացման, երկրի անվտանգության ապահովման և սահմանների պաշտպանության գործում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *