<<Ես կաղոթեմ ձեզ համար>>. Բանաստեղծ Աշոտ Միրիջանյանի խոհերը՝ մեկ ընդհանրացմամբ

Բանաստեղծ Աշոտ Միրիջանյանը՝ ՄԻՐԱՇ ծնվել է 1956թ. ք. Երևանում: 1973 թ-ին ավարտելով Երևանի Մուրացանի անվան միջն. դպրոցը, ուսումը շարունակել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտելուց հետո ավելի քան 25 տարի աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում որպես ճարտարագետ:

Սկսել է ստեղծագործել դեռևս պատանեկան տարիներից, սակայն բանաստեղծությունները գրի չեն առել: Եվ միայն 1995 թվականից հետո, երբ այլևս չէր կարող չգրել, բանաստեղծությունները վերջապես՝ հանձնեց թղթին: Չնայած տեխնիկական կրթությանը, հիմնական նախասիրություններն են՝ իմաստասիրությունը, հոգեբանությունը, կրոնը և պոեզիան: Եվ այս չորսի միաձույլ շաղախով էլ կառուցված է նրա ստեղծագործությունները, որոնց արդյունքում 1999 թվականին լույս տեսավ նրա առաջին <<Հոգեորս>> բանաստեղծությունների ժողովածուն: 2012թվականին հրատարակվեց բանաստեղծի երկրորդ՝ <<ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆ>>  բանաստեղծությունների, աֆորիզմների և մտքերի ժողովածուն:

2013 թվականից www.mirash.am կայքի օգտատերն է և ունի բազմաթիվ հայալեզու և ռուսալեզու ընթերցողների լսարան ամբողջ աշխարհում:

Ձեզ ենք ներկայացնում Աշոտ Միրիջանյանի փոքրածավալ բանաստեղծություններից մի քանիսը.

Միայն սիրում եմ

Օ, տե~ր իմ Աստված, այս ի՞նչ կատարվեց,
Ես բոցերում եմ:
Իմ այս օրերում, այս ի±նչ շրջադարձ,
Նորից սիրում եմ:

Չեմ ուզում շրջել խրթին խոհերում,
Ասես պարում եմ:
Էլ ի~նչ կուռ մտքեր ու կյանքի իմաստ,
Հիմա սիրում եմ:

Թող ուրիշները այժմ որոնեն,
Ես վայելում եմ:
Նրանք թող բացեն մութ հեռուները,
Իսկ ես սիրում եմ:

Կյանքի ու մահվան արնոտ փշերը,
Արհամարում եմ:
Ուղղակի հիմա ես երջանիկ եմ,
Որ քեզ սիրում եմ:

Ու թող այլևս հոգիս չցավա,
Կյանքս ապրում եմ:
Ես ոչ հիմար եմ, ոչ էլ իմաստուն,
Միայն սիրում եմ:

Չէ՞ որ կատարվեց աշխարհիս իրավ,
Մեծ արարումն:
Տիեզերական հազվադեպ պայթյուն,
Ինձ էլ սիրում են:

Ու երջանիկի բնորոշ զգացմունք,
Եթե բարում եմ:
Աշխարհիս բոլոր իմ մերձավորներ,
Ձեզ էլ սիրում եմ: 

Աստվածների խաղերը

Ես քեզ տեսա ու հանկարծ կյանքս փոխեց իր դերը,
Այլ երանգներ վառեցին իմ տենչերի գույները:
Ես քեզ տեսա ու իմ մեջ խռնվեցին գետերը,
Ալիքները բարձրացրին վաղուց հանդարտ ծովերը:

Ես քեզ տեսա շրջվեցին գլխիվայր իմ մտքերը,
Գիժ փոթորիկը դարձավ իմ մշտական ընկերը:
Ու հասկացա, որ արդեն երերում են հիմքերը,
Կրկին ոչինչ չգիտեմ ու քաոսն է իմ վերը:

Ես քեզ տեսա ու հիմա հրաբուխն է իմ տերը,
Սիրտս լավա է թքում`այրում իմ հին գրերը:
Ես կրակն եմ շպրտում իմ թղթերն ու տետրերը,
Եվ մենք ջնջում ենք քեզ հետ բոլոր կիլոմետրերը:

Ես կրակին եմ տալիս իմ անցյալս ու օրերը,
Չեմ ցանկանում էլ խաղալ հտպիտ պոետիս դերը:
Դու ինձ նվեր տվեցիր տիեզերքի թագերը,
Քեզ ինձ տալով կարգեցիր արքաների դասերը:

Հիմա նոր եմ հասկանում, թե ինչ ասել է սերը,
Դու իմ առջև բացեցիր երջանկության դռները,
Աստվածային են դառնում իմ կրքերն ու հույզերը,
Ու վերանում եմ երկինք Օլիմպոսի ծիրերը:

Մի խոսքով ես քեզ տեսա ու շռնդաց աշխարհը,
Հիմա ճղճիմ են ու սին իմ անցյալի դերերը,
Հիմա երկնի մովերում ճախրում են մեր սրտերը,
Հիմա խաղում եմ ես լոկ աստվածների խաղերը:

Ես աշխարհ եկա

ես աշխարհ եկա, որ սիրտս բացեմ,
Ամեն-ամենքին հուրս տարածեմ,
Որ սառած մարդիկ ինձնով ջերմանան,
Իմ տեր Հիսուսին քիչ էլ մոտենան։

ես աշխարհ եկա, որ երգս երգեմ,
Գորշ հոգիները մի փոքր զուգեմ,
Որ մաղձը մարդիկ սրտներից հանեն,
Չար կյանքի խաչը քիչ թեթև տանեն։

ես աշխարհ եկա, որ կուռ մտածեմ,
Կյանքի իմաստի խորհուրդը բացեմ,
Որ մարդիկ իրենց կյանքը ճիշտ ապրեն,
երկնավոր հորս ջերմ երկրպագեն։

Ու աշխարհ եկա, որ այն քաղցրացնեմ,
Կյանքի նեկտարը քիչ ավելացնեմ,
ես աշխարհ եկա նաև որպեսզի
Աշխարհը մի քիչ խաշխաշ համտեսի։

ԵՍ ԿԱՂՈԹԵՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Չարն է փռել թևերը

Խարխափներում այս խավար,

Ամեն մարդ իր հոգսերում

Լույս է փնտրում ու հնար£

Դարը բերել է բազում

Խնդիրներ բարդ ու դժվար,

Հոգիս նվվում է ցավից`

Սիրելիներիս համար£

Ախ, իմ անուշ ու բարի

Հարազատներ անհամար,

Ամեն ինչ լավ կլինի`

ԵՍ ԿԱՂՈԹԵՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Չարի գործիք իշխաններ

Միշտ եղել են դարեդար,

Աստըված աներ մեր գլխին

Մի իմաստուն արքա գար£

Ու տառապում է հոգիս,

Ո°չ դեղ ունեմ, ո°չ էլ ճար,

Հանճարեղ է սատանան,

Տեր իմ, Նեռին եդիս տար£

Ու թե իմ այս խոսքերից

Դուք համարեք ինձ հիմար,

Անգամ իմ թեժ թշնամիք,

ԵՍ ԿԱՂՈԹԵՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Ամեն պատի մեջ ես մի դուռ տեսա

Ու որոշ դռներ ինձ պատ թվացին,

Դեպի մահ տանող թունելին հասա,

Բայց և ետ դարձա` ինչպես նորածին£

Աշխարհում բազում սենյակներ մտա`

Ուրվականի պես պատեր ճեղքելով,

Ա¯խ, ցավոք, ես ինձ մի տուն չգտա`

Հյուրանոցներում կյանքս վատնելով£

Բայց հոգիս էլի պատանի մնաց`

Չորացած գանգս պատեպատ տալով,

Ցանկացած սենյակ ինձ պալատ թվաց`

Թեկուզ մի ջարդած աթոռ գտնելով£

Քանդեք պատերը, աղաչում եմ ձեզ,

Սիրտս ծաղկազարդ դաշտ է որոնում,

Սիրո դռներն եմ էլի թակում ես

Այս սև պատերի ցամաք զնդանում£

Ամեն պատի մեջ ես մի դուռ տեսա,

Ու էլի սիրուս դուռը սև պատ է,

Քանդիր պատերս, իմ սիրո մուսա,

Մեջս դուռ ու պատ քանդող հավատն է£

Մի ռետին տվեք` անցյալս ջնջեմ,

Այսօր ես սիրուց հարբած ու քաջ եմ,

Ապագայիս նոր հույզ է նշմարվում,

Հոգիս տանջվում է, սիրտս` ճմլվում£

Ուզում եմ նորից ճախրել մովերում,

Նորից կրակվել սիրո բովերում,

Որ գահակալեմ երկնի տարփանքին

Ու տիրակալեմ ողջ տիեզերքին£

Նորից կրկնեմ սայթաքներս հին,

Նորից հավատամ սին ցնորքներին,

Մոռացման մատնեմ բազում վերքերս,

Թող նորից հորդան անհագ կրքերս£

Կյանքիս մատյանի գիրը ուրանամ,

Ցավի հուշերս թող անէանան,

Այսօր ես սիրուց հարբած ու քաջ եմ…

Մի ռետին տվեք` անցյալս ջնջեմ£

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *