ԿԱՐԵՎՈՐ
Search
images (7)

Բասկերի Երկիր ինքնավար համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

Այսօր Իսպանիայի Բասկերի Երկիր ինքնավար համայնքի (նահանգի) խորհրդարանը ընդունել է Արցախի Հանրապետության անկախության ու Արցախի ժողովրդի ինքնորաշմանը աջակցող փաստաթուղթը: Բանաձեւի ընդունմանն աջակցել են բոլոր հիմնական քաղաքական ուժերը:

Խորհրդարանը բարձր է գնհատել ծանր և դժվարին իրավիճակում ժողովրդավարության ընտրության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամուր որոշումը: Ըստ խորհրդարանի ներկայացուցիչների հիմնավորման, Լեռնային Ղարաբաղի իշխանություններն իրավունք ունեն մանակցելու այն բոլոր քննարկումներին, որոնք վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար: Ընդունված փաստաթղթի մեջ կարևորվել է նաև Արցախի Հանրապետության մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բասկերի Երկրում է գտնվում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, որտեղ մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել` այդ թվում նաև Բասկերի Երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և օրենսդիր մամնի ղեկավարի հետ: Իսկ Բասկերի Երկիրը Իսպանիայի 17 ինքնավար համայնքներից մեկն է և ունի մոտավորապես 2,5 մլն բնակչություն:

 «Կարեւոր ենք համարում Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից այսօր ընդունված բանաձեւը, որը գալիս է սատարելու միջնորդների ջանքերը՝ ուղղված ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը», – նշել է  ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *