bd4a15bc-424e-4d45-b692-40c5501d5569

Բարեկարգ եւ անվտանգ ճանապարհաշինություն. <<Մեղրի Ճանշին>> ընկերությունն առաջատար է այս ոլորտում

Շինարարության ոլորտում բարի համբավ ձեռք բերած <<Մեղրի Ճանշին>> ընկերությունը նույնանուն ձեռնարկության իրավահաջորդն է, որը սեփականոշնորհվել է 1996թ-ից:Այդ ժամանակաշրջանից սկսած ընկերությունը ղեկավարում է Ազատ Գասպարյանը, ում հետ զրուցեցինք, այն մասին, թե միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհաշինության ոլորտում, ինչպիսի ներդրում է ունեցել Մեղրի «Մեղրու ՃՇՇՁ»- ը:

db392fdd-1baf-4c2d-9d0a-1cc6fb96e7d7

Մեղրու ճանապարհների շահագործման շինարարական եւ արտադրական գործունեությամբ զբաղվող այս ընկերությունը ներգրավված է ոչ միայն ճանապարհաշինության, այլեւ քաղաքացիական եւ էներգետիկ շինարարության ոլորտներում: Մեղրին ունի 13 համայնք, որից 12 մարզային նշանակության ճանապարհները բոլորը կապիտալ վերանորոգվել են ընկերության ճանապարհաշինարարների միջոցով: Ընկերության տնօրենն ուրախությամբ փաստում է, որ Հայաստանում չկա այնպիսի մի շրջան, որի ճանապարհներն, այդքան բարեկարգ լինեն, որքան Մեղրիինը:

<<1997թ-ից սկսած շարունակվում է հիմնանորոգվել միջպետական երկու ավտոճանապարհի 54 կմ հատվածը, որն իր մեջ ներառում է Քաջարից մինչեւ Իրանի սահմանը: Մյուս միջպետական կարեւոր ճանապարհը՝ այլընտրանքային ճանապարհն է, որը Մեղրին միացնում է Կապանի հետ: 2005թ-ին սկսել ենք Կապան -Մեղրի ճանապարահատվածի շուրջ 28 կմ շինարարությունը, որն ավարտել ենք եւայժմ գերազանց վիճակում է: Եթե ձնաբքի պատերազմական խնդիրների պատճառով այդ ճանապարհը փակվի, ապա Ազատ Գասպարյանի տեղեկացմամբ, կգործի մյուս ալընտրանքային ճանապարհը: Մեղրի գրեթե բոլոր ճանապարհներն էլ կարեւոր նշանակություն ունեն քանի որ սահմանամերձ են Իրանին, Նախիջեւանին:

0d96645d-6abb-4fd6-8646-90044ebf1a43

Եթե չունենաք բարեկարգ ճանապարհներ, ապա կդժվարանանք շտապ գործողություններ ձեռնարկել>>, – ասում է ընկերության տնօրենը: Ընկերության պարբերական գործառույթներից են նաեւ ճանապարհների ձմեռային պահպանությունն ու ընթացիկ նորոգումը: Կարեւոր նշանակություն ունի նաեւ ճանապարհների ձմեռային պահպանությունը: Այս գործառույթը եվս իրականցվում է ընկերության աշխատակիցների շնորհիվ: Ոչ ձմռան բուքը, ոչ էլ մարտի գժությունները ի զորու չեն Մեղրու ճանապարհաշինարարներին անակնկալի բերել: Տարվա 4 եղանակներին համահունչ ճանապարհի սպասարկումը իրականացվում է առանց տրտնջանքի: Մեղրիի լեռնանցքում, որը բարձրությունը 2535 մ է, ձմռանը լինում է խստաշունչ եւ վտանգավոր երթեւեկության համար: Շահագործումն ու պահպանությունը, որը եվս վստահված է <<Մեղրի ճանշինին>>՝ իրականցվում է շուրջօրյա: Քաղաքաշինության եւ ճանապարհաշինության բնագավառում 2015թ. կատարած բարձրորակ աշխատանքների համար նախորդ տարի «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությանը շնորհվել է «Մերկուրի մրցանակը>>, մասնավորապես, պաշտպանության նախարարության ավտոհավաքակայանի, Մեղրու բժշկական կենտրոնի, Մ2 միջպետական ճանապարհահատվածի՝5կմ հատվածի, (Դիբագի լեռնանցք) շինարարության համար:

12fa71e7-4fcb-4f1f-b35d-7bb58df21c63

Իսկ թ-ին 2014թ-ին ընկերությունն արժանացել է ՀՀ կառավարության մրցանակի որակի ապահովման համար, շնորհվել են նաեւ շնորհակալարգրեր ու պատվոգրեր: Ի՞նչ գործոնների արդյունքում է հաջողվել ընկերությունը նման որակ ապահովել. Ազատ Գասպարյանն ասում է.- Մեր որակի երաշխիքը հիմնականում մարդկային որակյալ ռեսուրսներն են, բարձրակարգ շինանյութը, սեփական արտադրության խիճը: Ի դեպ ճանապարահատվածների շահագործման երաշխիքային տեւողությունն, ըստ Ազատ Գասպարյանի, իրենց պարագայում մինչեւ 18 տարի է, նույնիսկ գերծանրաբեռնված երթեւեկության պայմաններում:

71ddd9b6-95f2-43bc-8b91-250e3551dbb0

<<Մեղրի Ճանշինը>> իրականացնում է նաեւ քաղաքացիական շինարարություն: Փետրվարի 6-ին ՀՀ նախագահի անմիջական մասնակցությամբ շահագործման է հանձնվել Մեղրի բժշկական կենտրոնը, որն առանձանում է իր ժամանակակից սարքավորումներով եւ շինարարական որակով: Ընկերությունը կառուցում է նաեւ զորանոցներ, սպայական շենքեր, կատարում բարեկարգման աշխատանքներ եւ այլն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *