ԲԱՐԻ-ՏԱՐԻ_-1

«Բարի տարի, փոքրի´կ». աջակցություն սիրիահայ երեխաներին

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականի նախաձեռնությամբ և համագործակցությամբ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի և ԵՌԱԳՈՅՆ պարբերականի, աջակցություն կցուցաբերվի Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող շուրջ 53 (1-16 տարեկան) սիրիահայ երեխաների: Նախատեսվում է երեխաների համար պատրաստել ամանորյա հասցեագրված նվերներ (տաք հագուստ, խաղալիքներ, գրենական պիտույքներ):

Բոլոր նրանք, ովքեր նվերներ պատրաստելու ցանկություն ունեն, կարող են զանգահարել 010 53 09 38 հեռախոսահամարով կամ գրել hayernaysor@gmail.com, info@yerakouyn.com, editor@horizonweekly.ca էլեկտրոնային հասցեներին, որպեսզի նրանց տրամադրվի երեխայի անունը, տարիքն ու բնակության վայրը:

Սփյուռքի մեր հայրենակիցները հնարավորություն ունեն օnline գնումներ կատարել կամ գնել նվերը և ուղարկել Երևան, Սարյան 22, 12-րդ հարկ, «Հայերն այսօր» հասցեով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *