Բարձր գնահատվեց հայապահպանությանն ուղղված Լիբանանի հայ համայնքի գործունեությունը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին և Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, հայկական պատգամավորական խմբակցության անդամ Հակոբ Բագրատունուն: Նախարարը բարձր գնահատեց հայապահպանությանն ուղղված Լիբանանի հայ համայնքի և մասնավորապես Հայ մարմնակրթական ընդհանուր միության գործունեությունը:

Քննարկվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման գործում հայ երիտասարդության ակտիվ մասնակցության և 2015թ. օգոստոսին Հայաստանում կայանալիք համահայկական խաղերին առնչվող կազմակերպչական հարցեր: Կողմերը անդրադարձան տարածաշրջանի սոցիալ- քաղաքական զարգացումներին, Սիրիայի հայ համայնքի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *