«Սփյուռքի հարուստ ընտանիքների ներկայացուցիչները, սովորության համաձայն, մինչ այժմ գումարներ են տրամադրում բարեգործությանը: Սակայն, երևի, բացառությամբ Ռուսաստանի, աշխարհում չեն մնացել հարուստ ու հաջողակ հայեր, որոնք դա անում են համակարգված կերպով, ինչպես նախկինում էր:
ХХ դարում Սփյուռքի ներկայացուցիչները գումարներ էին տրամադրում, որոնք հայերին անհրաժեշտ էին ազգը, ավանդույթները, անցյալը պահպանելու համար: Սակայն «մաքուր» բարեգործությունը փակ հասարակություն խրախուսելու ևս մի ձև է: Այսօր գումար է պետք երկիրը զարգացնելու համար, իսկ դա շատ ավելի բարդ խնդիր է>>,- ասել է հայտնի գործարար, բարերար, Հայաստանի զարգացման «ԻԴԵԱ» հիմնադրամի նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը Մեդիամաքս» գործակալության հետ հարցազրույցում: