Բացվել է հալեպցիների երեւանյան շուկան (տեսանյութ)

Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում բացվել է հալեպցիների երեւանյան շուկան: Այստեղ աշխատում են պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայեր, գրում է «Երկիր մեդիա»-ն:

Գեւորգ Սուքիասյանը որպես սափրիչ եւ վարսահարդար Հալեպում աշխատում էր դեռ պատանի տարիներից: Փոքրիկ բիզնես էր արդեն սկսել, բայց պատերազմը ստիպեց շատ հալեպցիների նման Սիրիայում թողնել տարիների ստեղծածը եւ ամեն ինչ սկսել զրոյից:

Հիմա արդեն իր Հայաստան տեղափոխված հալեպցի հաճախորդներից բացի, սպասարկում է շատ երեւանցիների: Ասում է՝ վերադառնալու հույսը դեռ չի կորցրել, չնայած այստեղի պայմաններից էլ չի դժգոհում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *