9946_b

Բացվել է ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցը. այն կգործի «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում

Այսօր կայացավ «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը: Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում: 

Համաշխարհային հիպերմարկետը սրահի մարքետոլոգների գնահատմամբ, նոր մշակույթ կներմուծի հայաստանյան մանրածախ առեւտրի սպասարման ոլորտ եւ հանդես կգա մրցունակ գներով: Նշենք, որ կենտրոնի ընդհանուր տարածքը 10 հազար քմ է: Հայաստանը 32 -րդ երկիրն է, որտեղ «Քարֆուրը»-ը առեւտրային գործունեություն է ծավալում 

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *