1aoDGMd5Pdj5rPqzK6ms7bRJkQ

Բաքուն սրել է իրավիճակը, ծանր զինատեսակներ է կիրառում. Էդվարդ Նալբանդյան

«Արցախպրեսը» գրում է. «Եվրանեսթ»-ի պատվիրակությունը քննարկումներ է անցկացնում ԱԺ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովում: Ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` նշելով, որ Հայաստանը շատ է կարևորում ԵՄ անդամ երկների հետ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը: «Հայաստանը մտադիր է ԵՄ-ի հետ զարգացնել ժողովրդավարության, դատական համակարգի բերալավման, կուռուպցիայի վերցման, առևտրի ոլորտի բերալավմանն ուղղված հետագա համագործակցությունը»,- ասաց Նալբանդյանը և հավելեց, որ Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր ոլորտներում համագործակցել ԵՄ-ի հետ, և, որպես դրա վառ ապացույց, նշեց, որ ուժի մեջ է մտել ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը: Նալբանդյանն իր ելույթում անդրադարձավ նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին` նշելով, որ Հայաստանին և Ուկարինային կապում է ոչ միայն երկու երկրների դարավոր բարեկամությունը, այլև այնտեղ ապրող մեծաթիվ հայերը:

«Ուկրաինական հարցի խաղաղ լուծումը պետք է լինի առաջնային»,- ասաց նա: Նախարարն իր ելույթի մեծ մասը նվիրեց Բաքվի կողմից վերջին տարիներին հրադարարի ռեժիմի խախտմանը, որը բազմաթիվ անգամները դատապարտվել է Մինսկի խմբի կողմից: «Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբին և անում է ամեն ինչ` խաղաղ բանակցությունների հիմքը խարխլելու համար: Բաքուն սրել է իրավիճակը, նա ծանր զինատեսակներ է կիրառում, նրանց այդ քաղաքականությունը պատճառ է դարձել բազում զոհերի: Բաքվի նման պահվածքը հիմք է դարձել, որ Մինսկի խմբի համանախագահները Բաքվին հիշեցնեն իրենց մանդատի մասին: Ադրբեջանը, որը տասը տարում երեսուն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, սպառնում է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մնում է իր սկզբունքին, այն է` խաղաղ ճանապարհով հարցի լուծում»,- ասաց Նալբանդյանը:

Նա անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` նշելով, որ Եվրոպական խորհրդարանը բազմաթիվ անգամներ կոչ է արել Թուքիային` բացել սահմանը, սակայն ապարդյուն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *