Բաքվի ԶԼՄ-ների հերթական սուտը մատուցված Ջեյմս Ուորլիքի անունից

Ադրբեջանական կայքերից մեկը հրապարակել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ.Ուորլիքի հարցազրույցը՝տրված ադրբեջանական APA գործակալությանը և այն վերնագրել.”Օկուպացված տարածքները պետք է հետ վերադարձվեն Ադրբեջանին”…Սակայն,երբ կարդում ես Ջ.Ուորլիքի հարցազրույցը պարզվում է,որ ամերիկացի համանախագահը այդ հարցի առումով ասել է հետևյալը.”Հակամարտության համապարփակ կարգավորումը նախատեսում է գրավյալ տարածքների վերադարձման հարցը Ադրբեջանին,ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը… “

Ադրբեջանցիները շատ են սիրում կոնտեքստից դուրս հանել իրենց ձեռնտու արտահայտությունները,իսկ ոչ ձեռնտուները՝դեն նետել ու այն ներկայացնել որպես վերջին ճշմարտություն…Այս պարագայում ազերիական կայքը “մոռացության” է մատնել Արցախի կարգավիճակի հստակեցման մասին Ուորլիքի ասածը…Չնայած մեզ համար այն շատ վաղուց է պարզ…

Ինչպես ասում են՝Մատուցում են ցանկալին որպես իրականություն,որից սակայն այն ԵՐԲԵՔ ազերիների համար իրականություն չի դառնա…

Գագիկ Համբարյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *