ԿԱՐԵՎՈՐ
Search
hot.thumb

Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, և դա նաև Բերլգիայի կառավարության դիրքորոշումն է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելգիական De Morgen լրատվամիջոցը, Բելգիայի վարչապետն այս մասին հայտարարել էˋ պատասխանելով Ֆլամանդական ժողովրդական շարժման պատվավոր նախագահ, պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի հարցին:

Նշենք, որ այսօր Բելգիայի խորհրդարանը սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը։ Երկրի վարչապետն ընդգծել է, որ 1915-17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է «ճանաչվեն որպես ցեղասպանություն», բելգիական «Սուար»-ին հղումով գրում է Հանրային ռադիոյիկայքը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *