fad130810564a78943e66d51dcbef7dc

Բեյրութահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը զարմացնում է աշխարհի կանանց իր բացառիկ հավաքածուներով

Բեյրութահայ Գրիգորն աշխարհում ամենաերիտասարդ եւ միեւնույն ժամանակ ամենահաջողակ դիզայներներց է, ով մշտապես զարմացնում է այցելուներին իր ստեղծագործ մտքով: Նրա հավաքածուների մեջ տեղ են գրավում հատկապես առանձնահատուկ նրբաճաշակությամբ կարված երեկոյան եւ հարսանեկան զգեստները:

Նա նշել է, որ  առավել ջանասիրությամբ փորձում է գոհացնել կանանց ճաշակը, թաքցնել մարմնի թերությունները՝ ընդգծելով կազմվածքն ու առավելությունները: 

«Իմ մասնագիտական առաջընթացում ինձ մեծապես օգնել է հորս աշխատանքներով ոգեշնչվելը ես մանկուց սիրում է ժամերով հետեւել, թե ինչպես է  նա իր արհեստանոցում աշխատում, ով ոսկու դիզայներ է»:

18 տարեկանում նա ընդունվել է «Esmod Beirut» հեղինակավոր կրթական հաստատությունը՝ դիզայնի եւ արվեստի հիմունքներն  ուսումնասիրելով: Այն ավարտելուց հետո երիտասարդ ու տաղանդավոր մասնագետին աշխատանքի առաջարկ է անում հայտնի մոդելավորող Էլի Սաաբը: Ձեռք բերելով հմտություններ եւ  լինելով նրա ասիստենտը՝ Գրիգորը ձեռնամուխ է լինում իր սեփական ապրանքանիշը ստեղծելուն: 

fc49b16c4cb052cc8dfcab85c57d21b3

«Այն բանից հետո, երբ քրտնաջան աշխատեցի հայտնի մոդելավորողի մոտ, հասկացա, որ  կարող եմ սկսել իմ սեփական բիզնեսը: Ինձ բախտ վիճակվեց սովորելու որոշ հմտություններ»: 2005 թ-ին, սակայն նրա հիմնած Գրիգոր նորաձեւության տան գործունեությունը ձախողվում է՝ թե ժամանակի, թե ֆինանսի սղության պատճառով: Համապատասխան քանակության հավաքածուների պակասը չեր կարող նրան հաջողություններ բերել:

Jabotyan-1-400x600

«Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի ու, տաքարյուն եւ բացարձակապես չգիտի այդ բիզնեսի նրբություններն ու մանրամասները: Յուրաքանչյուր ձախողման վերաբերվում էի որպես պարտություն. Այժմ, ես հասկանում եմ, որ շատ առումներով ես սխալ էի: Բայց այդ ամենն արդեն անցյալում է », – ասում է դիզայները:

Jabotyan-13-400x600

Նորաձեւության տունը հիմնել էր իր ընկերոջ հետ, ում հետ հետո կապերը խզեց: Որպեսզի նա կարողանար նորից նորաձեւության բիզնեսին վերադառնալ, նրան ահռելի գումար էր պետք: Դիզայներին այդ հարցում օգնության է հասնում հայրը եւ կամավոր ներդրումներ անում: Ստեղծելով ընտանեկան բիզնես եւ միավորելով համատեղ ջանքերը՝ Գրիգորին նորից բախտ է վիճակվում ստեղծելու բացառիկ հավաքածուներ:

38ddfc5545315b3eb5bb6ce8cafb41b2

«Իմ հայրը իր սեփական ոսկերչական բիզնեսն ուներ Բեյրութում եւ շատ սիրված մասնագետ էր՝ ի  թիվս այլ վարպետների: Իմ հարազատների միահամուռ ջանքերի շնորհիվ մենք այսօր կարողացանք յուրահատուկ հավաքածուներ ստեղծել:»

2008 թ-ին Գրիգորը  ներկայացրեց իր առաջին՝ «Une noce funebre» հավաքածուն Դուբայի նորաձևության օրերի ընթացքում և ճանաչվեց Միջին Ասիայի լավագույն երեք դիզայներներից մեկը: Արժանանալով բազում խրախուսանքների եւ քննադատությունների՝ կարճ ժամանակ հետո Գրիգորը ձեռք բերեց բազմաթիվ հաճախորդներ, որոնց թվում էին նաեւ  Հորդանանի Արքայադուստր Ռանիյան, հոլիվուդյան հայտնի աստղեր եւ այլն:

Jabotyan-21-400x600

Այժմ Գրիգոր Ջաբոտյան նորաձեւության տանը կարվող հարսանյաց եւ երեկոյան զգեստները գնահատվում են 18-100 հազար դոլար: Զարմանալիորեն նրա արտադրանքը շատ ավելի բարձր է գնահատվում քան նրա ուսուցչի՝ հայտնի մոդելավորողի հագուստները: Նրա գործունեության առանձնահատկությունը եւ հաջողությունը կայանում էր նրանում, որ իր աշխատանքում նա օգտագործում էր հայկական եզակի դետալներ, ազգային տարազի երանգներ: Իսկ վերջին հավաքածուն անվանել է «Ախթամար»:

Գրիգոր  Ջաբոտյանը ծնվել է 1986 թ-ին Բեյրութում: Նրա նախնիները  Հայոց ցեղասպանության տարիներին գաղթել էին Սիս քաղաքից եւ բնակություն հաստատել Լիբանանում:

 

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *