ԿԱՐԵՎՈՐ
Search
151014BerjQilajyanDzerqDzerqi

Բերջ Քիլաջյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է <<Ձեռք ձեռքի>> հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը Բերջ Քիլաջյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, հանձնել է <<Երախտագիտություն>> մեդալ:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել <<Ձեռք ձեռքի>> կազմակերպության ներդրումը մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման գործում` նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Արցախի համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *