1

Բժշկական կենտրոններ

Բուժհաստատություններ,  կլինիկաներ, հիվանդանոցներ

__________________________________________________________________________

678Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտը հիմնադրվել է 1974թ.-ի հոկտեմբերին: Վիրաբուժության ինստիտուտն այսօր բազմապրոֆիլ (բազմաճյուղ) կենտրոն է` 10 կլինիկական բաժանմունքներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշման բաժանմունքով:

Ղեկավար Արթուր Համլետի Թամազյան,

Երևան, Էզրաս Հասրաթյան փող., 9 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան Երևանում)  

 • +374-10-281970

• տնօրենի ընդունարան` +374-10-281790

• հիվանդների ընդունարան` +374-10-281990

 Աշխատանքային օրեր, ժամեր Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր շուրջօրյա

  Ֆաքս` +374-10-282222

www.surgery.am

 ___________________________________________________________________________

 logo«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է` հագեցած նորագույն,ժամանակակից բժշկական սարքավորումներով, հմուտ, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներով: «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան կատարվում է շուրջ 8.000-ից ավելի վիրահատական միջամտություն, ախտորոշիչ և լաբորատոր տարբերակներով հետազոտվում է շուրջ 15.000 մարդ:

Ներկայում «Իզմիրլյան» ԲԿ-ում գործում են հետևյալ բաժանմունքները՝

Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք, Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք, Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունք, Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք, Ուրոլոգիական կլինիկա, Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք, Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժություն, Էնդոսկոպիկ և ռեկոնստրուկտիվ գինեկոլոգիայի ծառայություն, Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատարանային բաժանմունք, Խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունք, Լաբորատոր բաժանմունք:

Հրաչյա Ներսիսյան փ., 19 շ., 0014, Երևան, Հայաստան

+37410 24-20-24, +37410 24 40 10 (Տնօրենի ընդունարան)

 վեբ կայք՝ izmirlianmedicalcenter.com

 ___________________________________________________________________

“ՆՈՐՄԵԴ”logo (1) բ/կ- ում կատարվում են լայնածավալ հետազոտություններ, ներառյալ արյան եւ մեզի ընդհանուր կլինիկական հետազոտություններ, կոպրոլոգիա, սերմի որակի վերլուծություն, արյան եւ մեզի կենսաքիմիական հետազոտություն, կոագուլոլոգիա, իզոսերոլոգիա, իմունոլոգիա, հորմոններ, վարակներ, ուռուցքային մարկերներ, անեմիայի ախտորոշում, աուտոիմունային հիվանդությունների մարկերներ, դեղերի վերահսկում, ալերգիաների ախտորոշում, բջջաբանություն, հիստոլոգիա, մանրէաբանություն, ՊՇՌ մեթոդով ախտորոշում:

Ծառայությունների ընդլայնված շարքը համալրում են նաև ուլտրաձայնային հետազոտության մեթոդները, դենսիտոմետրիան, կոլոնոսկոպիան, գաստրոսկոպիան, ցիստոսկոպիան, ֆիբրոսկոպիան, և այլն: “ՆՈՐՄԵԴ” բժշկական կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2006 թ-ից:

ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 25/14

+ (374 10) 54 24 24 , + (374 55) 42 22 06

normedllc@mail.ru

_____________________________________________________________________________

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *