Gagik-Gevorgyan

Գագիկ Գևորգյանը վերընտրվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահի պաշտոնում

Ս.թ. մարտի 21-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացել են Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) գործադիր խորհրդի միջազգային ընտրությունները: Գագիկ Գևորգյանը վերընտրվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահի պաշտոնում: Գործադիր խորհրդի նոր անդամներն են՝ Սարգիս Նուրիանը (փոխնախագահ), ՇանթՀայթայանը (փոխնախագահ) և ՐաֆֆիՄարուքյանը (գանձապահ):

AJA նախագահի պաշտոնում վերընտվելու կապակցությամբ Գ. Գևորգյանին շնորհավորել է ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը:

«Անչափ բարձ գնահատանքի է արժանի Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի գործունեությունը, որ ստեղծման օրվանից ի վեր, իր առջև նպատակ է դրել համախմբելու ողջ աշխարհի հայ ոսկերիչների ներուժը, ինչպես նաև աջակցելու հայրենիքում ոսկերչության զարգացման կարևորագույն գործին: …Հայկական ոսկերչության նմուշները միշտ էլ հիացմունք են առաջացրել, թե՛ մեր և թե՛ օտարների աչքերում, և հպարտությամբ պետք է նշեմ, որհայերի համար հազարամյակների պատմություն ու ավանդույթներ ունեցող այս արհեստն ու արվեստը ձեզ նման տաղանդաշատ ու գործունյահայորդիների շնորհիվ այսօր նույնպես զարգացում է ապրում և շարունակում իր ավանդույթները, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս`պահպանելով իր ուժեղագույն դիրքերը համաշխարհային ասպարեզում»,- մասնավորապես ասվում է նախարարի շնորհավորական նամակում:

Նշենք նաև, որ Գագիկ Գևորգյանը ՀՀ Նախագահի խորհրդականն է՝ ոսկերչկան ոլորտի զարգացման հարցերով: Նրա նախաձեռնությամբ Հայաստանն ընտրվել է որպես 2016 թվ. Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) ամենամյա միջազգայի նհամաժողովի հյուրընկալող երկիր:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *