ԿԱՐԵՎՈՐ
Search
1423303365-679

Գալիպոլիի 100-ամյակի տոնակատարությունը չեղյալ է հայտարարվել

Թուրքական կառավարությունը դադարեցրել է Գալիպոլիի 100-ամյակի տոնակատարության բոլոր նախապատրաստական աշխատանքները: Այս մասին գրում է «Հայերն այսօր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Todays Zaman» կայքին: Ինչպես նշել է թուրք պաշտոնյան, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, տոնակատարության անցկացումը չեղյալ է հայտարարվել, քանի որ թուրքական կողմի 100 հրավերներին` ապրիլի 24-ը Թուրքիայում նշելու, արձագանքել է ընդամենը 5 պետություն, այլ էլ` ոչ բարձր դիրք ունեցող պաշտոնյաների մակարդակով: Այնինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Երևանում հարգելու հայկական կողմի հրավերին արդեն իսկ արձագանքել են մի շարք պետությունների նախագահներ ու կառավարության ղեկավարներ: Սակայն այս լուրը որեւէ այլ լրատվամիջոցում տեղ չի գտել եւ հաստատվել պետական շրջանակների կողմից։ Այն չի տպագրվել անգամ Zaman թերթի թուրքերեն տարբերակում։ Որոշ փորձագետներ այս լուրի հրապարկումը գնահատում են իբրեւ հերթական արտաքին քարոզչական հնարք։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *