Գաղթական հայ որբերը Ալեքսանդրապոլում. 1915 թ.

Լուսանկարը 1915 կամ 1916 թվականին է արված: Երեխաները շարքով նստած, ճաշամանները դրված գետնին սպասում են, թե երբ պետք է որբանոցի աշխատակիցները դույլերից լցնեն կերակուրը:
Ցեղասապնությունը վերապրած ամերիկահայ գրող Լևոն Զավեն Սյուրմելյանը «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» ինքնակենսագրական վեպում պատմում է, թե ինչպես իր հայրենիքում, Տրապիզոնում, 1915-ի արհավիրքի ընթացում իր ընտանիքի անդամների հետ միասին կոտորվեց կամ ծովում ցեղդամահ արվեց հայկական ողջ ազգաբնակչությունը:

1916-ի գարնանը ռուսական զորքերը ռազմակալեցին Տրապիզոնը, և թվում էր, թե այդ բոլոր մարդասպան թուրք պաշտոնյաները, որոնք կազմակերպել էին սարսափելի կոտորածները Տրապիզոնում, կստանան վերջապես իրենց արժանի պատիժը: Բայց ոչ, ինչպես պատմում է Սյուրմելյանը, թուրք հանցագործները շատ հանգիստ շարունակում էին մնալ քաղաքում և դեռ ավելին՝ բարեկամական հարաբերություններ հաստատեցին ռուս զինվորականություն հետ: Այդպես, մի քանի ամսվա ընթացքում, ավարտվեց մի ողջ ժողովրդի բնակության պատմությունը իր իսկ հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում:

Ռուբեն Շուխյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *