Գերիների հայրենադարձման առումով 2014թ. եղել է լարված աշխատանքային տարի

ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բացման խոսքում նշել է, որ գերիների հայրենադարձման առումով 2014թ. եղել է լարված աշխատանքային տարի: Նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիներին հայրենադարձելու և անհայտ կորածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցում: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2014թ. ընթացքում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են նաև 2015 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները:

Սեյրան Օհանյանը ամփոփել է կատարված աշխատանքները և հանձնաժողովի անդամներին մի շարք հանձնարարականներ է տվել` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ և պատշաճ իրականացնելու համար: Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի մի շարք անդամների` ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգևատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *