Christian

Գերմանական հայտնի ավտոարտադրողների հագուստը կարում են հայ մասնագետները. Հայ գործարար Ք. Գերեջի

Mercedes Benz-ը, Volkswagen-ը, BMW-ն, Audi-ն, ինչպես նաև Opel-ն ու Ford-ը, Continental-ն ու Zeppelin-ը և այլ աշխարհահռչակ ընկերությունների համար ծառայողական համազգեստները կարվում են հենց Հայաստանում: Հեղինակը սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերեջին է, ով այդ ամբողջ գործընթացը իրականացնում է WKS Armenia ընկերությանը պատկանող 3 գործարաններում: Հայ գործարարը եկել ու տեքստիլ արտադրություն է հիմնել Հայաստանում, գործել մինչև 1995 թ.` աշխատացնելով 7 գործարան` շուրջ 2000 աշխատողներով: Առաջին անգամ Հայաստան է եկել 1992 թ-ին, երբ դեռ բավական երիտասարդ էր՝ ընդամենը՝ 22 տարեկան:

Այսօր ընկերության երեք գործարաններում աշխատում է մոտ 500-600 մարդ, ընկերությունը մասնաճյուղեր ունի Ամասիայում, Վանաձորում և Երևանում: Հայաստանում հաջողության հասնելու հիմքերից մեկը գործարարի համոզմամբ, մարդկանց վերլուծական միտքն է: Նրա դիտարկմամբ` անգամ 63 տարեկան տիկնոջ` բանվորի վերլուծական միտքն այնքան լավ է աշխատում, որ կարող է արտադրական պրոցեսում առաջացած խնդիրների ինքնուրույն լուծումներ գտնել, միայն թե նրան պետք է վերաբերվես որպես մարդու, այլ ոչ որպես ստրուկի, ու նրա համար նորմալ պայմաններ ստեղծես:

20904_medium

1995-2007 թթ. Քրիստիանն աշխատում է գերմանական խոշորագույն, աշխարհի տարբեր երկրներում գործարաններ ու 10 հազարից ավելի աշխատակիցներ ունեցող տեքստիլ ընկերություններից մեկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ: Որոշ հայ պաշտոնյաներ նրան հանդիպում են 2007 թ. ու համոզում նորից Հայաստանում բիզնես սկսել: Եվ 2007-ին նա իր գերմանացի գործընկերների հետ նորից գալիս է Հայաստան, մեկնում Վանաձոր, ուր ուսումնասիրում են 4 տեքստիլ գործարաններ:

Գերմանացի գործընկերները որոշում են, որ իրենք Հայաստանում չեն կարող աշխատել. պայմանները լավ չեն: Ու երբ Քրիստիան Գերեջին գնում է Վանաձոր` հրաժեշտ տալու, մի տարեց հավաքարար կին նրան կանգնեցնում ու արցունքն աչքերին ասում է` իրենք մեծ հույսեր են կապել Քրիստիանի հետ, որ նա կգա Հայաստան, գործ կդնի ու իրենք աշխատանք, հետևաբար նաև՝ ապրելու միջոցներ կունենան, բայց հիմա հուսախաբ են:

Այնուհետեւ նա հանդիպում է գերմանական այդ խոշորագույն ընկերության ղեկավարի հետ, որը Քրիստիանից հետաքրքրվում է, թե ճի՞շտ է լսել, որ Քրիստիանը որոշել է թողնել իր ապահով կյանքը, բարձր դիրքն ու աշխատավարձը Գերմանիայում ու մեկնել փոշոտ, կեղտոտ ու աղքատ Հայաստան: Քրիստիանի դրական պատասխանը լսելուց հետո նա ասում է, որ հավատում է նրան, քանի որ նրա նմանները կհասնեն իրենց նպատակին, ու ինչով որ հնարավոր է, կօգնի:

Ch-2

«Դրանից հետո նրանք ինձ ապահովեցին պատվերով, պակաս սարքավորումներն ուղարկեցին: Մենք Վանաձորից սկսեցինք ու շատ ակտիվ: 6-7 ամիս հետո արդեն մոտ 250-300 աշխատող ունեինք»,- մտաբերում է Քրիստիան Գերեջին: 

7EAD7202-C549-4306-BF4C-1C092F820831_w640_r1_s

WKS Armenia ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր՝ 15 երկրներում, սակայն Հայաստանի մասնաճյուղը՝ արտադրանքի որակի առումով, բոլորից լավն է և առաջին տեղում է գտնվում:

«Մենք արտադրում ենք օրգանական հագուստ, որտեղ քիմիա չկա»,- ասաց Քրիստիան Գերեջին` նշելով, որ ինքը մեծ հպարտությամբ է լցվում, երբ հագուստի վրա գրվում է «Made in Armenia»: «Եթե ամեն մի հայ, ով ապրում է դրսում կամ ներսում, գար և ինձ պես ապրեր իր հայրենիքում և ներդրումը աներ այստեղ ու իր կատարած ներդրումի գլխին կանգներ` սկսած շինարարությունից մինչև արտադրություն, կհաջողի ամեն ինչում»,- ասաց սփյուռքահայ գործարարը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *