ԿԱՐԵՎՈՐ
Search
fogg-tafel

Գերմանիայի հայ համայնքը պատրաստվում է ոգեկոչել Ցեղասպանության 101-րդ տարելիցը

Ապիլի 23-ին և 24-ին Գերմանիայի հայ համայնքը մի շարք միջոցառումներ կկազմակերպի՝ ոգեկոչելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը՝ ապրիլի 23-ին ժամը 15-00-17.00-ն Բեռլինում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի կունենա «100+1 տարի. Ճանաչել Ցեղասպանությունը» կարգախոսով մոմավառություն: Իսկ ահա ապրիլի 24-ին՝ 1500-ից 16.00-ն, կկայանա Էկումենիկ արարողություն՝ ի հիշատակ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի։ Միջոցառմանը ելույթով հանդես կգան Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Բեռլին-Բրանդենբուրգի ավետարանական թեմի գլխավոր ներկայացուցիչ Ուլռիկե Թրաութվայնը: Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ կդնեն Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *