TH_Artsakh-2

«Գիտակցելով, որ իրենց նկրտումները չեն իրականացվելու Հայաստանում՝ ակցիա կազմակերպեցին դեպի Արցախ»

Ոմանք կարդում են Աստվածաշունչը, որպեսզի ներշնչվեն սուրբ հոգուց և իրենց առօրյա կյանքին իմաստ ու բովանդակություն հաղորդեն: Ոմանք կարդում են Աստվածաշունչը, որպեսզի մեկ անգամ ևս վայելեն Հիսուսի խաչելության տեսարանը, մտքում ափսոսալով, որ չեն ապրել Հիսուսի ժամանակներում ու աններելիորեն բաց են թողել խաչելության տեսարանին ներկա գտնվելու հաճույքը…Ու այդ բացը նրանք լրացնում են էլի ու էլի վերընթերցելով այդ տեսարանը, իսկ այլոց աչքերում նրանք երևում են որպես ջերմեռանդ հավատացյալներ:

Բերձորում տեղի ունեցածը լայնորեն արծարծված է համացանցում եվրոպական անուրանալի բծախնդրությամբ, ու կատարված է այն մակարդակով, որ քեզ թվում է, թե շատ հաջող թարգմանություն է կատարված ինչ-որ լեզվից հայերեն:»

Անբասիր կազմակերպվածության շունչ է զգացվում եղած կադրերը դիտելիս. ակցիայի համար ապահովված էր անհրաժեշտ մարդկային քանակ, հայոց պետական դրոշների հետ կային ակցիային վերաբերող սպիտակավուն դրոշներ ևս, իրենց հետ վերցրել էին երեխաներ, ինչ-որ կանանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներեւ այլն:

Նրանք՝օգտվելով պետական հանդուրժողականությունից, գրավոր և բանավոր կերպով մայրաքաղաքում և Հայաստանում ինքնաարտահայտվելու անսպառ ազատությունից ու զգալով, որ Հայաստանում իրենց նկրտումները չեն իրականացվելու, թույլ օղակի որոնման վճռականությամբ ակցիա կազմակերպեցին դեպի Արցախ՝ հույս ունենալով, որ այն, ինչ իրենց չհաջողվեց իրականացնել Հայաստանում, հաստատ կհաջողվի Արցախում…

Բայց Արցախը առաջվա նման ամուր է ու հաստատ, այս մասին շատ լավ գիտեն և՛ ադրբեջանցիները,և՛ ներքին խառնակության հրահրող ուժերը…

Ուղղակի դրանում համոզվեցին մի ավելորդ անգամ ևս…

Ռաֆֆիկ Ղումաշյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *