Գլեդիս Բերեջիկլյանը` Նոր Հարավային Ուելսի վարչապետ

ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհավորում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:

Գլեդիս Բերեջիկլյանը հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում՝ դառնալով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:

Լիբերալ կուսակցության կողմից հրավիրած հանդիպումը տևել է 15 րոպե: Բացի Գլեդիս Բերեջիկլյանին կուսակցության առաջնորդ ընտրելուց, նրա տեղակալ է ընտրվել ֆինանսների նախարար Դոմինիկ Պերոտետը: Հավանաբար, Բերեջիկլյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան`Կառավարության տանը կայանալիք միջոցառման ժամանակ:

«Ես Սիդեյում եմ ծնվել, բայց ծնողներս գաղթականներ էին, ուստի մենք տանը հայերեն էինք խոսում: Երբ դպրոց գնացի, անգլերեն ոչ մի բառ չգիտեի, բայց մայրս ինձ միշտ ասում էր. «Անգամ եթե համոզված չես, թե ինչ է ուսուցիչը քեզ հարցնում, ձեռք բարձրացրու»: Սա է ինձ միշտ առաջ մղել ողջ կյանքում»,-իր ելույթի ժամանակ պատմել է Բերեջիկլյանը:

Հավելենք, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Մայք Բերդը որոշել էր անձնական պատճառներով հեռանալ քաղաքականությունից:

Հեռանալուց առաջ վարչապետ Մայք Բերդը այդ պաշտոնում իր աջակցությունն է հայտնել հայուհի Գլեդիս Բերեջիկյանին: Նա վստահեցնում է, որ Գլեդիսը հիանալի վարչապետ կլինի, որի շնորհիվ Ուելսը կունենա կայուն առաջընթաց: Դրա մասին են վկայում նաև նախարարի պաշտոնում նրա ունեցած մեծ հաջողությունները: Տեղի քաղաքական գործիչները համոզված են, որ Գլեդիսը՝ որպես վարչապետ, կզարմացնի բոլորին:

Ի տարբերություն մի շարք բարձրաստիճան հայերի՝ Բերեջիկլյանը հրաժարվել է փոխել իր ազգանունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *