Գլենդելի քաղաքային խորհուրդը կողմ է, որ Հայ-աﬔրիկյան թանգարանի կառուցման վայրը փոխվ

Գլենդելի քաղաքային խորհուրդը թույլատրել է բանակցությունների ﬔջ մտնել Հայ-աﬔրիկյան թանգարանի կառուցման վայրը Գլենդելի Արվեստների և զվարճանքների թաղամաս տեղափոխելու հարցով:

Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ»-ը: Քաղաքի կառավարիչ Սքոթ Օչոան համոզմունք է հայտնել, որ Գլենդելի այդ հատվածը լավագույն վայրը կարող է լինել թանգարանի համար: Հայ-աﬔրիկյան թանգարանի կառուցման նոր վայրի ընտրությանն իր հավանությունն է տվել նաև Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, ում համոզմամբ` թանգարանը ﬔծ ակտիվություն կհաղորդի քաղաքին:

Գլենդելի Հայ-աﬔրիկյան թանգարանը կառուցուﬕց հետո կծառայի որպես մշակութային կենտրոն, որը կնպաստի տեղի հասարակության զարգացմանը, կպատﬕ հայ-աﬔրիկյան բարեկամության մասին և անհատներին կոչ կանի ընդունել մշակութային բազմազանությունը և դեմ կանգնել անարդարություններին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *