ԳՄ կլոր սրահում նշվեց սփյուռքահայ գրող Հակոբ Պալյանի 80-ամյակը

Սփյուռքահայ գրող, հրապարակախոս, Բեյրութում հրատարակվող «Բագին» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Պալյանը պարգեւատրվել է Հայաստանի գրողների միության բարձրագույն պարգեւով՝ «Գրական վաստակի համար» մեդալով, որը հասցեատիրոջը հանձնվեց ՀԳՄ կլոր սրահում՝ նրա ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսությանը։

Կատարելով բացման արարողությունը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց նրան «Գրող, խմբագիր, մտահոգ հայ Հակոբ Պալյանը վերջին տարիներին խմբագրում է «Բագին» ամսագիրը, որը մենք գիտենք դեռեւս խորհրդային տարիներից, երբ այդ հանդեսը դժվարությամբ էր հասնում Հայաստան, գիտեինք, որովհետեւ «Գարուն» ամսագրի նման տպագրում էր ժամանակակից գրողներին, եւ առաջին արձագանքները նրանից էինք ստանում»։

Հակոբ Պալյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է, գրել է հրապարակախոսություններ, պոեզիա եւ գեղարվեստական արձակ:

Հակոբ Պալյանը ծնվել է Ալեքսանդրեթում, 1935 թվականին, այնտեղից անցել է Հալեպ, Բեյրութ, ապա հաստատվել է Փարիզում։ Ավարտել է տարբեր ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Բեյրութի ֆրանսիական համալսարանում գրականության եւ փիլիսոփայության ուսուցչի կրթություն ստացել, Փարիզում եղել թերթի խմբագիր, վարել այդ քաղաքի հայկական ռադիոն, ներկայումս «Բագինի» խմբագիրն է երջանկահիշատակ Պողոս Սնապյանից հետո։

Հեղինակ է բանաստեղծությունների հատորի, երկու վեպի, պատմվածքների։ Իր պրիզմայով անցկացված մի հատոր ունի Արցախի ազատագրական պատերազմի մասին։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *