11720_medium

Գյումրեցիները ձվեր են նետել Հիմնադիր խորհրդարանի անդամների ուղղությամբ.

Գյումրու Թատերական հրապարակում ընթացող Հիմնադիր խորհրդարանի “100-ամյակն առանց ռեժիմի” շարժման մասնակիցների հանրահավաքն ընթացել է խիստ լարված մթնոլորտում: Ankakh.com-ի տվյալներով, թեև Թատերական հրապարակը բազմամարդ չի եղել, սակայն մի խումբ երիտասարդներ փորձել են բախումներ հրահրել: Ոստիկանների հսկողությունը ևս թույլ է եղել՝ հրապարակում մի քանի ոստիկան է եղել միայն: Երիտասարդները շրջել են հավաքվածների նոսր շարքերում, հրել, լեզվակռվի բռնվել հանրահավաքի մասնակիցների հետ:

Հիմնադիր խորհրդարանի բանախոսները մի քանի անգամ դիմել են ոստիկաններին՝ պահպանելու կարգուկանոնը և հետևելու երիտասարդներին: Վերջիններս հեռացվել են Թատերական հրապարակից, սակայն հարակից օբյեկտներից մեկի բակում մնալով՝ նորից հայտնվել են մարդկանց շարքերում:

Կրկին աղմուկ է բարձրացել, ոստիկանները հեռացրել են նրանց, վերջիններս էլ, կատարվածից բորբոքված, ձվեր են նետել Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների ուղղությամբ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *