ղցցցցցց

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի եվրասիական իտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլոցկու գլխավորած պատվիրակությունը այցելել  է Գյումրի, ծաղիկներ դրել Ավետիսյանների շիրիմներին: Պատգամորները հավաստիացնում են, որ Պերմյակովի գործը ՌԴ նախագահ Վ.Պուտինի անմիջական հսկողության ներրքո է եւ յուրաքանչյուր շաբաթը մեկ պարբերականությամբ նրան զեկուցվում է հետաքննության ընթացքի մասին:  

Գործընթացի շուրջ արդեն անցակցվել է 19 տարաբնույթ փորձաքննություն: Դեռ պարզ չէ Պերմյակովին հրապարակային դատ է սպասվում, թե ոչ: Հայաստանում գտնվող ռուս պատգամավորները հանցագործության բացահայտումը դիտակում են ոչ միայն  քաղաքական հարթակում, այլեւ վերագրում այն սեփական ազգի արժանապատվությանը: Նրանց վստահեցմամբ, ոճրագործը պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: 

 Նշենք նաեւ, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ հենց այս ռազմաբազայում էր ծառայում Վալերի Պերմյակովը: Տույժի են ենթարկվել նաեւ միույնույն կառույցի մի շարք աշխատակիցներ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *