4-stayed

Դամասկոսում մարտերի ընթացքում սիրիական բանակի հայ զինծառայող է զոհվել

Զաբադանի շրջանում շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է սիրիական բանակի հայ զինծառայող 22-ամյա Հաբեթ-Մանուկ Աբրիկյանը: Սիրիայի մի շարք շրջաններում կառավարական ուժերի, նրանց աջակցող «Հեզբոլահ» խմբավորման զինյալների եւ ապստամբների միջեւ հրադադարի հաստատման համաձայնություն է ձեռք բերվել:

Կողմերը համաձայնել էին 48 ժամով խաղաղություն հաստատել Դամասկոսի մոտ գտնվող Զաբադանի քաղաքում եւ շիական 2 գյուղում: Սակայն հրադադարը երկար չի տեւել: Ընդամենը 3 ժամ անց դարձյալ հնչել են կրակոցներ:

Հալեպահայ «Գանձասար» թերթի Facebook-ի էջի փոխանցմամբ՝ քաղաքի հայաբնակ շրջաններում հաճախ են ականներ պայթում։ Քաղաքի բնակիչների վիճակը վատթարացնում է նաեւ օրեր շարունակ ջրի բացակայությունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *