Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ն, աջակցելով Հայաստանին, սպառնալիք է Ադրբեջանի համար

Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուկրաինացի պաշտոնակից Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել: Այդ ընթացքում Դավութօղլուն ժամանակ անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության կապակցությամբ:
Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանի, Ուկրաինայի և Սիրիայի տարածքները ռուսական սպառնալիքի տակ են ու ավելացրել է. «Իրականում Ադրբեջանը նույնպես վտանգի տակ է, քանի որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին»:
Ըստ թուրքական «Habervaktim.com» լրատվակայքի` Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի ղեկավարության ու քրդական ուժերի հետ միասին Սիրիայում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ:
«Ցանկանում եմ այս ամբիոնից ռուս իշխանավորներին հայտնել, որ Սովետական միությունը 25 տարի առաջ է փլուզվել: Այդ շրջանը վերադարձնելու փորձերը Ռուսաստանի համար լավ հետևանքներ չեն ունենա: Այդպիսի արկածախնդրությունը հակառակ է նաև ռուս ժողովրդի կամքին»,- ասել է Դավութօղլուն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *