DSCN4540

Դարձրեք Ձեր ճանապարհորդությունը հաճելի եւ հուսալի. LH Travel տուրիստական գործակալություն

Без названия

«LH Travel» տուրիստական ընկերությունը հիմնադրվել է 2009 թ.: Համագործակցելով տուրիստական շուկայի միջազգային առաջատար ընկերությունների հետ և ունենալով մասնագիտացված և բարեհամբույր սպասարկող անձնակազմ` «LH Travel» – ը Ձեզ հնարավորություն է ընձեռում ճանապարհորդել աշխարհի ցանկացած վայրեր և ստանալ առավելագույն բավարարվածություն հանգստից: Գործակալության բարձրակարգ մասնագետները պատրաստ են գոհացնել նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդների ճաշակը` նրանց համար կազմակերպելով անմոռանալի օրեր ինչպես գեղատեսիլ Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«LH Travel» տուրիստական գործակալությունը մատուցում է զբոսաշրջային հետեւյալ ծառայությունները, արտագնա և ներգնա տուրիզմ, ծովափնյա, էքսկուրսիոն, պատմական և մշակութային տուրեր, ռոմանտիկ մեղրամիս, ընտանեկան տոներ և այլն: Բացի այդ կազմակերպվում են աննախադեպ հետաքրքիր, գեղեցիկ ճանապարհորդություններ աշխարհի տարբեր հյուրանոցային համարներում, իրականացվում է օդանավակայաններից փոխադրումների ամրագրում, ապահովագրության ձևակերպում, վիզայի սպասարկում և այլն: 

Նորապսակների հանդեպ ցուցաբերվում է հատուկ մոտեցում, այդ թվում նաեւ անակնկալներ: Իսկ մշտական հաճախորդների համար գործում է զեղչերի ճկուն համակարգ, մշակվում են նաեւ անհատական VIP տուր-փաթեթներ:  Մատուցվող տուրիստական ծառայությունների մասին առավեկլ մանրամասնորեն զրուցեցինք «LH Travel» տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Գամաղելյանի հետ:

DSCN4543

-Երկրի զբոսաշրջային գրավչությունը միջազգային հարթակում գովազդելու եւ դեպի Հայաստան նոր տուրիստական հոսքեր ներգրավվելու գործընթացին ինչպե՞ս է իր նպաստը բերում “LH Travel” տուրիստական գործակալությունը.

Պարբերաբար մասնակցում ենք ՀՀ-ում և արտերկրում կազմակերպվող միջազգային տուրիզմի ցուցահանդեսներին, կնքելով նորանոր պայմանագրեր, ջանալով ներգրավել զբոսաշրջիկին դեպի Հայաստանի ակնունքները:

Մեզ համար չափազանց կարեւոր է, որ քրիտոնեությունը առաջինը աշխարհում ընդունած երկիրն ըստ հավուր պատշաճի ներկայանա աշխարհին իր դարավոր եկեղեցիներով, հնամենի հուշակոթողներով, ու պատմամշակութային ժառանգությամբ: Հայաստանը ցանկանում ենք ներկայացնել միջազգային հարթակում որպես քրիստոնեական հուշարձաններով հարուստ երկիր, որոնց մեջ առանձնանում են Հաղպատը, Սանահինը, Հաղարծինի վանքերը, Գեղարդավանքը, Նորավանքը, Սաղմոսավանքը, Գոշավանքն ու Հովհաննավանքը: Սա մեր կարեւորագույն թիրախն է, որ կարող է Հայաստանը գրավիչ դարձնել օտարերկրյա զբոսաշրջիկների համար:DSCN4548

-Ո՞ր երկրների համար է հատկապես Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային վայրի:

-Մեր տուրիստական 7 օրյա փաթեթը դեպի Հայաստան բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց Ուզբեկստանի կառավարության շրջանում, եւ մենք պաշտոնական հրավեր ստացանք մասնացելու Տաշկենտում կայանանլիք տուր էքսպոյին եւ Հայաստանը ներկայացնելու նպատակով: Մեր երկրի զբոսաշրջությամբ հետաքրքրված է նաեւ Իսպանիան եւ Իսրայելը, որտեղից ունենք մեծաթիվ զբոսաշրջային հոսքեր հատկապես հունիս-հուլիս ամիսներին: Հայաստանում տուրիստական սեզոնը երկարաձգելու համար զարկ տրվեց ձմեռային տուրիզմի զարգացմանը: Օրինակ՝ Ծաղկաձորում ամրագրումներ շատ են լինում ձնասահքով հետաքրքրվողների շրջանում եւ թեժ սեզոնը մեկնարկում է հունվարից:

DSCN4547

– Ներկա մրցակցության պայմաններում հատկապես ո՞ր գործոններն են նպաստել Ձեր տուրիստական գործակալության կայացվածությանը եւ վստահելի գործընկերոջ բարի համբավին:

-Առավելությունը՝ անհատական մոտեցման մեջ է, քանի որ յուրաքանչյուր զբոսաշրջիկի առաջարկվում է ճանապարհորդություն ըստ իր նախասիրության եւ հնարավորությունների: Ունենք գնային ճկուն քաղաքականություն, բարեհամբույր և բարձրակարգ սպասարկում, անակնկալներ:

-Որքանով գիտեմ LH Travel – ը բացառիկ կարգով իրականացնում է ուղեւորություններ եւ ուխտագնացություն դեպի Երուսաղեմ՝ համագործակցելով Հայ Առաքելական եկեղեցու հետ: Կխոսեք մի փոքր դեպի սրբավայր կազմակերպվող տուրի մասին:

-Այո համագործակցում ենք Հայ Առաքելական եկեղեցու հետ ուխտագնացությունն առավել նպատակային ու կազմակերպված դարձնելու նպատակով: Եկեղեցու բոլոր տաղավար տոներին, խբեր ենք ուղարկում դեպի Երուսաղեմ: Ուխտագնացությունն անցնում է հայ հոգեւորականների ուղեկցությամբ, այցելուները հնարավորություն են ստանում մասնակցել բոլոր պատարագներին եւ ապահովվում են անհրաժեշտ տեղեկատվությամբ:DSCN4550

Տարեկան 8-10 ուխատվոր խմբեր մեր աջակցությամբ մեկնում են Ավետյաց երկիր: Մեզ մոտ բավական ակտիվ զարգանում է նաեւ դեպի Պորտուգալիա եւ Կուբա ուղեւորությունները, իսկ ամանորին նախըտրելի ուղղություններն են շարունակում մնալ Եգիպտոսը, Դուբայը և Շրի Լանական: Առաջարկում ենք նաեւ էկզոտիկ տուրեր դեպի Բալի /Ինդոնեզիա, Սինգապուր, Ավստրալիա, Սեյշելյան կզղիներ, Մավրիկյան կզղիներ, Հնդկաստան և այլն՝ հաշվի առնելով ամենաքմահաճ ճամփորդի ցանկությունները միաժամանակ՝ ցուցաբերելով ամենաճկուն  գնային քաղաքականությունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *